07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օբաման եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 90 րոպե տեւողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության հետագա խախտումը կազդի միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքի վրա եւ նույնիսկ կարող է հանգեցնել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման: Այս մասին ասված է  Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարության միջեւ երկխոսություն սկսելու կոչ է արել եւ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին:

Կրեմլը նույնպես հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի օգտագործման վերաբերյալ Օբամայի արտահայտած անհանգստությանն ի պատասխան՝ Պուտինը նրա ուշադրությունն է հրավիրել “Կիեւի ներկայիս իշխանությունների կողմից ըստ էության խրախուսվող, ծայրահեղ ազգայնական էլեմենտների հրահրիչ եւ հանցագործ գործողություններին”:

Պուտինն ընդգծել է Ուկրաինայի տարածքում գտնվող բազմաթիվ հայրենակիցների և Ռուսաստանի քաղաքացիների կյանքին իրական վտանգի առկայությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ