09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՌԴ Դաշնային խորհուրդը բավարարեց Պուտինի դիմումը. պահանջում են հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին

 Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը բավարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով, մինչեւ որ Ուկրաինայում կկայունանա հասարակական-քաղաքական իրավիճակը: Դաշնային խորհրդի կողմից հավանություն ստացած փաստաթուղթը ընդունումից հետո երկու օրվա ընթացքում կուղարկվի ՌԴ նախագահին:

Միեւնույն ժամանակ ՌԴ դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը պահանջել է հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին: Նման պահանջի հիմքում ընկած է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի այն հատվածը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հանդեպ տարվող քաղաքականության համար շատ թանկ կվճարի: Օբաման զգուշացրել է, որ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Մոսկվան ստիպված կլինի բարձր գին վճարել դրա համար:

“Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այդ բառերը ուղղակիորեն սպառնալիք են և նա անցել է կարմիր գիծը, նա վիրավորել է ռուս ժողովրդի”,- նշել է խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակը, գրում է gazeta.ru-ն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ