Ովքեր են Կիեւում կրակել մարդկանց վրա. ցնցող բացահայտում /վիդեո/
Համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ զրույցում Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթը հաստատում է Մայդանի դիպուկահարների և ընդդիմության առաջնորդների միջև կապը: Այս հեռախոսազրույցը հայտնվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ձեռքում:
Խոսակցության ընթացքում երկու քաղաքական գործիչները քննարկում են Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Զրույցի ժամանակ Ուրմաս Փաեթը նաև հիշատակում է այն մասին, որ դիպուկահարները, ովքեր Կիևում մարդկանց վրա են կրակել, վարձվել են Մայդանի առաջնորդների կողմից:
Այս մասին տեղեկացնում է Rusia Today-ը, որը նաեւ հրապարակել է ձայնագրությունը:
Զրույցի ընթացքում Փաեթը պատմում է, որ բոլոր ապացույցները, որոնք նրան ցույց են տվել, վկայում են այն մասին, որ և՛ ցուցարարներին, և՛ իրավապահ մարմինների աշխատակիցներին սպանել են միևնույն դիպուկահարները:
“Անհանգստացնող է, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ իրադարձությունները, և հիմա գնալով ավելի պարզ է դառնում, որ այդ դիպուկահարների հետևում կանգնած է եղել ոչ թե Յանուկովիչը, այլ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը”,- ասել է նա:
Հարկ է նշել, որ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հեռախոսազրույցի իրական լինելը: Հարկ է նշել, որ այն տեղի է ունեցել փետրվարի 26-ին` Փաեթի Ուկրաինա այցից հետո:
Քեթրին Էշթոնի կողմից այս հեռախոսազրույցը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանվել:
Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած բախումների ընթացքում համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ երեւում էր, թե ինչպես են դիպուկահարները կրակում անզեն մարդկանց վրա եւ սպանում նրանց: