08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ. Պուտինի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Պուտինը կոչ է արել երկրներին, որոնք սպառնում են Ռուսաստանին պատժամիջոցներով՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում, մտածել նման քայլերի հետևանքների մասին և նախազգուշացրել է, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի:

 Պուտինը նման բոլոր սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անվանել է վնասակար և անարդյունավետ: Նախագահն ասել է, որ Մոսկվան իր միջազգային պարտավորությունների համաձայն իրավունք ունի պաշտպանել այլ երկրում քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն:

Պուտինը անդրադարձել է նաեւ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին` ասելով, որ  Ռուսաստանը շարունակում է Սոչիում կայանալիք «Մեծ ությակի» երկրների գագաթնաժողովի պատրաստությունները՝ չնայած մասնակից որոշ երկրների հնչեցրած բոյկոտի սպառնալիքին: «Եթե նրանք չեն ուզում գալ, թող չգան»,- ասել է նա:

Պուտինը նշել է նաեւ, որ Ռուսաստանը չի պատրեազմի Ուկրաինայի դեմ:

«Մենք չենք պատրաստվում և չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ: Եթե մենք նման որոշում կայացնենք, ապա միայն ուկրաինացի քաղաքացիների պաշտպանության նպատակով, և թող փորձի մեկը զինծառայողների միջից կրակել սեփական մարդկանց վրա, որոնց հետևում կանգնած ենք լինելու մենք»,- ասել է Պուտինը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ