11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Ուկրաինայում այսօր` փետրվարի 25-ին, մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը, գրում է РИА Новости-ն: 

Այսօր սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը կտեւի մինչ մարտի 30-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։

 Հիշեցնենք, որ Գերագույն ռադան փետրվարի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն անհետացել է։

Նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից են Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին է հայտարարել նաեւ Յուլիա Տիմոշենկոն:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ