13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իսլամիստները սպառնում են պայթեցնել Եգիպտոսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին

Եգիպտոսի գրոհայինները պահանջել են, որպեսզի մինչեւ փետրվարի 20-ը բոլոր զբոսաշրջիկները լքեն երկիրը, այլապես նրանք սպառնում են պայթեցնել բոլորին, գրում է ИТАР-ТАСС-ը:

Սպառնալիքը իսլամիստական խմբավորումը տեղադրել է Թվիթերի իր էջում` մի քանի տարբեր լեզուներով:

Երկրի վարչապետ Հազեմ Բեբլաուին այս առթիվ հայտարարել է, որ իսլամիստ-գրոհայիններն իսկապես սկսել են լուրջ վտանգ ներկայացնել Եգիպտոսում հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Հիշեցնենք, որ օրերս Եգիպտոսում գրոհայինները զբոսաշրջիկներով ավտոբուս էին պայթեցրել, ինչի արդյունքում 3 հոգի մահացել էր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ