13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պրահայի իշխանությունները հրաժարվում են կազմակերպել Յանուկովիչի այցը

Պրահայի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ ապրիլին ակնկալվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Չեխիա այցի դեպքում Պրահայի իշխանությունները չեն մասնակցի այցի կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում է Левый берег-ը:

Քաղաքապետն ասել է, որ Պրահան հիմք չունի ուկրաինացի նախագահի հետ հանդիպմանը մասնակցելուն:

“Աբսուրդ է, որ նախագահ Յանուկովիչը վայրէջք կատարի օդանավակայանում, որը կրում է Վացլավ Հավելի անունը: Եթե Ուկրաինայի նախագահը ժամանի քաղաք, մենք չենք կազմակերպի որեւէ միջոցառում, որը կազմակերպվում է պետությունների ղեկավարների այցերի ժամանակ, չենք հրավիրի Յանուկովիչին քաղաքապետարան` ավանդական ընդունելության”,- ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ արդեն բավական թվով մարդիկ դիմել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին` կոչ անելով չեղյալ հայտարարել Յանուկովիչի այցը Չեխիա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ