11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայի ընդդիմությունը իշխանության բացարձակ “թարմացում” է պահանջում /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր է հասնել երկրի իշխանության բացարձակ “թարմացմանը”, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նրանք նաեւ դեմ են օրերս ընդունված համաներման մասին օրենքին: .”Խորհրդարանում մենք փորձելու ենք հասնել այսպես կովչած համաներման մասին օրենքի վերանայմանը: Այն պետք է չեղյալ համարել եւ ընդունել գերիներին ազատ արձակելու մասին օրենք”,- հայտարարել է “ՈՒԴԱՐ” կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն: Նա ասել է նաեւ, […]

Ցույցի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Բանգկոկում ցույցի ընթացքում պայթյուններ են տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, գրում է  Газета.Ru-ն: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներն ակտիվացել են, ինչի արդյունքում երեք հոգի վիրավորվել է: Զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Սոչիի օլիմպիական խաղերին ԱԻՆ 2 հազար աշխատակից կաշխատի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օլիմպիական խաղորի ժամանակ Սոչի կուղղի 2 հազար ԱԻՆ աշխատակցի, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: ԱԻՆ աշխատակիցները Օլիմպիադայի ժամանակ աշխատելու համար հատուկ դասընթացներ են անցել,նրանք լիովին պատրաստ են օլիմպիական խաղերին:

ԱՄՆ-ի դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել

Անհայտ անձինք կրակ են բացել ԱՄՆ-ի Ֆինիկս քաղաքի դպրոցներից մեկի բակում, տեղեկացնում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է նախօրեին երեկոյան: Կրակոցներ հնչել են այն ժամանակ, երբ դպրոցի թիմը բասկետբոլ խաղալիս է եղել: Խաղին 200 հոգի է ներկա եղել: Ոստիկանության տվյալներով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել;

Քերրին Լավրովին կոչ է արել ազդել Սիրիայի վրա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել Ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք արագացնեն քիմիական զենքի արտահանումը, գրում է РИА Новости-ն: “Քերրին կրկին հայտարարեց, որ այդ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում: Նա նաեւ բարձրացրեց տեղի հումանիտար վիճակի հարցը”,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Բացի այդ, Քերրին եւ Լավրորվը քննարկել են […]

2.3 միլիոն սիրիացի փախստական կա

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիրիացի փախստականների թիվն ավելացել է 100 հազարով եւ հասել 2.3 միլիոնի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է, որ զգալի ավելացել է նաեւ այն բնակիչների թիվը, որոնց հումանիտար օգնություն է անհրաժեշտ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։  “Ավելի քան 9.3 մլն մարդ ապրում է կարիքի մեջ, 2.3 մլն մարդ դարձել է փախստական,  նրանց […]

Իտալացի ոստիկանները գտել են Հովհաննես Պողոս 2-րդի գողացված արյան սրվակը

Իտալիայում ձերբակալել են Լ’Ակուիլա քաղաքի Սբ. Պիետրո դել Յենկա եկեղեցուց հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը գողացողներին, տեղեկացնում է Газета.Ru –ն: Արյան սրվակի տուփը հայտնաբերվել է թմրամոլների մոտ, որոնք ասել են, թե սրվակը գցել են, իսկ տուփը ցանկանում էին վաճառել: Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գողացել էին հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը: 

Սիրիայի իշխանությունները կարող են բոյկոտել ժնեւյան բանակցությունների երկրորդը փուլը

Սիրիայի իշխանությունները, հնարավոր է, բոյկոտեն ժնեւյան բանակցությունների երկրորդ փուլը, գրում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրախիմին: Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա փետրվարի 10-ին:

Կինը երկու շաբաթ չի կերակրել 5 ամսական դստերը, երեխան մահացել է

Սանկտ-Պետերբուրգում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 5 ամսական երեխայի մահվան առնչությամբ: Սպանության մեջ մեղադրվում է երեխայի մայրը, ով երեխայի սովամահ է արել:   19-ամյա Ալյոնա Իպատովան երկու շաբաթ շարունակ երեխային մենակ թողել է տանն ու չի եկել տուն: Արդյունքում փոքրիկը սովամահ է եղել եւ մահացել: Հետաքննությունը պարզել է, որ Ալյոնան 2 շաբաթ ընկերների հետ խմելիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի