06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սանտա Կլաուսների հանցավոր խումբը ոսկերչական խանութներ է թալանում

Սանտա Կլաուսների շորեր հագած` հանցագործները մի շարք զինված հարձակումներ են գործել Ալբանիայի եւ Կոսովոյի ոսկերչական խանութների վրա, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Հանցավոր խումբը բազմաթիվ խանութների վրա է հարձակվել:  Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փորձում են պարզել` արդյոք բոլոր խանութները միեւնույն մարդիկ են թալանել, թե ոչ:

Տղամարդը սպանել է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային

Իրկուտսկում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային սպանելու մեջ: Տղամարդը հարեւանուհուց փող է պահանջել, որպեսզի թմրադեղեր գնի: Մերժում ստանալով` սպանել է կնոջն ու փոքրիկ երեխային: 34-ամյա տղամարդը երեկ գնացել է հարեւանուհու տուն եւ փող պահանջել: Երբ մերժում է ստացել, սկսել է դաժանաբար ծեծի ենթարկել նրա 4 տարեկան երեխային: […]

Փոթորկի պատճառով Բրիտանիայում եւ Իռլանդիայում բազմաթիվ ավիաչվերթներ են հետաձգվել

Բրիտանիայում եւ Իռլանդիայում հերթական փոթորկի պատճառով հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, հայտնում է Sky News-ը: Դուբլինի օդանավակայանում բոլոր չվերթներն արգելվել են հզոր քամու պատճառով: Մեծ Բրիտանիայում ցրտից մի քնաի հոգի է մահացել:

Այսօր Միխայիլ Կալաշնիկովի հոգեհանգստի արարողությունն է

Այսօր Մերձմոսկովյան Դաշնային ռազմական հուշարձանի տարածքում սկսվել է հանրահայտ ինքնաձիգի նախագծող Միխայիլ Կալաշնիկովի հոգեհանգստի արարողությունը, գրում է Итар-Тасс-ը: Կալաշնիկովի մարմինը գտնվում է համալիրի սգո արարողությունների սրահներից մեկում որտեղ այցելում են Կալաշնիկովի ընկերները, ծառայակիցները և այլ մարդիկ: Մարդիկ ծաղիկներով հերթով այցելում են` հրաժեշտ տալու հանգուցյալին և ցավակցելու զինագործի հարազատներին:

Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ “Phoenicia Hotel” հյուրանոցի հարևանությամբ, գրում է Газета.Ru-ն: Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և տուժածներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։

Ուկրաինան Մաքսային միությանը միանալու գաղտնի պլան է մշակել

Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս դիտարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Նման տեղեկություն է ստացել “Левый берег”-ը, գրում է lenta.ru-ն:  “Միասնական մաքսային տարածքի ստեղծման եւ Մաքսային միության ձևավորման մասին” պայմանագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է քննարկել փետրվարի վերջին: Պլան-ժամանակացույցը, ինչպես նշվում է, մշակվել է վարչապետ Նիկոլայ […]

Ում կորցրեց աշխարհը 2013-ին /ֆոտոշարք/

2013-ին, ցավոք, կյանքից հեռացան մի շարք աշխարհահռչակ մարդիկ, ովքեր , սակայն, կմնան պատմության մեջ: Ովքեր էին նրանք: Օրերս` դեկտեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհում ամենահայտնի հրացանի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը: Դեկտեմբերի 14-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանացի աշխարհահռչակ դերասան Պիտեր Օ Թուլը: Դեկտեմբերի 5-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սեւամորթ նախագահ […]

Անկարգությունների արդյունքում շուրջ 30 ոստիկան է տուժել

Բանգկոկում այսօր հակակառավարակն ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարներին կարգի հրավիրել փորձող ոստիկաններից շատերը ստացել են հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ, գրում է  РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել են, որ մեկ ոստիկան սպանվել է կրակոցից, շուրջ 40 ցուցարար է տուժվել: Ցուցարարները պահանջում են լուծարել երկրի կառավարությունն ու նոր ընտրություններ անցկացնել:

2013-ը Ուկրաինայի համար ամենածանր տարիներից մեկն էր. Յանուկովիչ

Վիկտոր Յանուկովիչը Ռեգիոնների խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ 2013 թվականն անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկն էր Ուկրաինայի համար, գրում է interfax.ru-ն: Նա ասել է, որ սա փորձությունների տարի էր: “Այս տարի հայելու մեջ էին արտացոլվել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կուտակվել էին  վերջին տարիներին տարբեր ոլորտներում”,- ասել է նա:

11-ամյա աղջկան գնդակահարել են

Դաղստանում անհայտ հանցագործները հարձակում են գործել ընտանիքի վրա: Նրանք մտել են տուն ու սկսել կրակել տանը գտնվող անձանց վրա: Հարձակման արդյունքում 11 տարեկան երեխա է մահացել, նրա մայրը եւ բարեկամը գտնվում են հիվանդանոցում` ծանր վիճակում: Թե ինչու են հանցագործները հարձակվել հենց այդ տան վրա, առայժմ հայտնի չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի