06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նախագահի աշխատակազմից չեն անդրադառնում Օբամաների հնարավոր ամուսնալուծությանը

ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից որեւէ հայտարարություն չի արվել Բարաք եւ Միշել Օբամաների ամուսնալուծության մասին:Այստեղից նշել են, որ չեն պատրաստվում մեկնաբանել այնպիսի հրապարակումներ , որոնք պարբերաբար հայտնվում են ամերիկյան դեղին մամուլում: Հարկ է նշել, որ օրերս միջազգային զլմ-ներում լուրեր են տարածվել, որև ԱՄՆ նախագահն ու նրա կինը պատրաստվում են ամուսնալուծվել: 

Սուրբ ծննդյան գիշերը կրակոցների հետեւանքով երկու երեխա է մահացել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հյուսիսային քաղաքներից մեկում Սուրբ ծննդյան գիշերը կրակոցներից երկու երեխայի են կրակել եւ սպանել, եւս մի երեխա շատ ծանր վիճակում է գտնվում, գրում է gazeta.ru-ն:  Քաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա: Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում:  Հրաձգության պատճառները պարզվում են:

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայի պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին դադարեցնել պատերազմը: Նա դա արել է այսօր` սուրբ ծննդյան ուղերձի շրջանակներում, գրում է  Газета.Ru-ն:  Նա ասել է, որ “պատերազմն արդեն շատ ճակատագրեր է խեղել” եւ կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային: 

Լրագրողուհու նկատմամբ բռնությունից հետո բողոքի ակցիաներ են սկսվել /վիդեո/

Այսօր առավոտվանից Ուկրաինայում կրկին ակտիվացել են ցուցարարները: Նրանք չափազանց բարկացած են, քանի որ նախօրեին անծանոթ տղամարդիկ հարձակվել են լրագրող Տատյանա Չորնովոլի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրան, գրում է TCH.ua-ն: Այժմ լրագրողուհին գտնվում է հիվանդանոցում, նա բազմաթիվ վնասվածքներ ունի:

Մեկ միլիոն կովկասցի հանրահավաք կանի Մոսկվայում

Մոսկվայի Մանեժնայա հրապարակում կովկասցիների կայանալիք հանրահավաքին ծրագրում են ներկա գտնվել միլիոնից ավելի կովկասցիներ: Ակցիան, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 26-ին, ուղղված է այլատյացության դեմ, գրում է topnews.ru-ն: Սպասվում է, որ հանրահավաքին կմասնակցեն հյուսիսկովկասցիներ, թաթարներ, ինչպես նաեւ Միջին Ասիայի ու Պովոլժիեի մի շարք կազմակերպություններ:

Օբամաները բաժանման շեմին են

Արդեն մի քանի օր է` ԶԼՄ-ներն ակտիվ քննարկում են Միշել եւ Բարաք Օբամաների ամուսնալուծության հարցը: Նախագահական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ նրանք շատ շուտով կարող են բաժանվել: Նրանք հավաստիացնում են, որ Միշել Օբաման արդեն իսկ առանձնացել է ամուսնուց, քնում է մեկ ուրիշ ննջասենյակում և խորհրդատվություն է ստանում իրավաբաններից: Աղբյուրները նշել են նաեւ, որ […]

Նախկին վարչապետը կալանավորվել է

Եգիպտոսում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Քանդիլը, որը պաշտոնավարում էր Մուհամեդ Մուրսիի օրոք, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդիլին տեղափոխել են Կահիրեի Թորա բանտ: Գործը կապված է Տանտա քաղաքում տեքստիլ ֆաբրիկայի սեփականաշնորհման հետ: 

ՄՄ շրջանակներում սահմանափակումների ցանկը պետք է կազմվի մինչև մարտի 1-ը. Պուտին

Մոսկվայում այսօր ընթացող պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մաքսային միության շրջանակում սահմանափակումների ցանկը պետք է կազմված լինի մինչ եկող տարվա մարտի 1-ը, գրում է ИТАР-ТАСС-ը: “Մինչ 2014թ. մարտի 1-ը պետք է պատրաստ լինի Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում եղած սահմանափակումների ցուցակն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի