06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ում կորցրեց աշխարհը 2013-ին /ֆոտոշարք/

2013-ին, ցավոք, կյանքից հեռացան մի շարք աշխարհահռչակ մարդիկ, ովքեր , սակայն, կմնան պատմության մեջ: Ովքեր էին նրանք:

Օրերս` դեկտեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհում ամենահայտնի հրացանի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը:

Դեկտեմբերի 14-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանացի աշխարհահռչակ դերասան Պիտեր Օ Թուլը:

Դեկտեմբերի 5-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Նա 95 տարեկան էր:

Նոյեմբերի 30-ին ավտովթարի հետեւանքով զոհվեց հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերը: Նա ընդամենը 40 տարեկան էր:

Ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում կյանքից հետացավ “երկաթե լեդի”, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը:

Մարտի 23-ին ինքնասպան եղավ հայտնի բիզնեսմեն Բորիս Բերեզովսկին: Նա 67 տարեկան էր:

Մարտի 7-ին, սեփական բնակարանում մահացած գտան ռուս հայտնի դերասան, 50-ամյա Անդրեյ Պանինին:

Մարտի 5-ին երկարատեւ հիվանդության արդյունքում մահացավ Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեստ, նա 58 տարեկան էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ