21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով հայուհիներ են վիրավորվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոյելբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից 12 մարդ է զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:  Նշենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է 37-50 մարդ, որոնցից երկուսը հայուհիներ են:

Ի դեպ, մեկը ՀՀ քաղաքացի է; Նրանք են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված): 

Պայթյունի պատճառը ռումբն է եղել, որը գործի է դրել ահաբեկիչը՝ մետաղորսիչ սարքի մոտ: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է առնվազն 10 կմ տրոտիլին համարժեք:

Ըստ ռուսական լրատվամիջոցների,  ազգային հակաահաբեկչական կոմիտեն սկզբում հայտնել էր, որ նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ կին ահաբեկիչը, սակայն ավելի ուշ իրավապահ մարմիններում տեղեկատվություն ստացվեց, որ մահապարտ ահաբեկիչը տղամարդ է եղել, պայթուցիկ սարքը եղել է նրա պայուսակում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ