05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսրայելը հրաժեշտ է տալիս Արիել Շարոնին /ֆոտո/

Իսրայելում երեկ սկսվել է երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնի հոգեհանգստի արարողությունը: Վարչապետի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, գրում է РИА Новости-ն:

Հանրահայտ քաղաքական գործիչ Արիել Շարոնը կյանքից հեռացավ հունվարի 11-ին` կյանքի 85-րդ տարում: Շարոնը վերջին ութ տարիներին գտնվում էր կոմայի մեջ, իսկ այս տարվա սկզբին բժիշկները հայտնեցին, որ նախկին վարչապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Արիել Շարոնին հողին կհանձնեն իր հանգուցյալ կնոջ` Լիլիի շիրիմի կողքին: Այդպիսին է եղել հանգուցյալի վերջին կամքը, որը նա թողել է իր կտակում:

Նախկին վարչապետի հուղարկավորությանը կմասնացեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 20 երկրներից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ