22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կալաշնիկովը մահից առաջ ապաշխարող նամակ է գրել պատրիարքին

Աշխարհի ամենահայտնի ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը մահից կես տարի առաջ  ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին, տեղեկացնում է  Известия-ն:

Նա նշել է, որ խղճի խայթ եւ պատասխանատվություն է զգում բազմաթիվ մարդկանց առջեւ, ովքեր սպանվել են իր հեղինակած ինքնաձիգով:

“Իմ հոգու ցավն անտանելի է, միեւնույն անլուծելի հարցն է ինձ տանջում` եթե իմ  ինքնաձիգը մարդկանց կյանքեր է խլում, ուրեմն ես էլ՝ Միխայիլ Կալաշնիկովս, 93 տարեկան, գյուղացու որդի, քրիստոնյա եւ իր հավատքով ուղղափառ, մեղավոր եմ մարդկանց մահվան մեջ, թեկուզ անգամ` թշնամու”,- գրել է նա: 

Հայտնի է նաեւ, որ պատրիարքը ստացել է նամակը եւ անգամ պատասխանել է դրան:

Հիշեցնենք, որ Միխայիլ Կալաշնիկովը կյանքից հեռացավ 2013-ի դեկտեմբերի 23-ին, կյանքի 95-րդ տարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ