19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հատուկ ջոկատայինները ծեծել են նախկին նախարարին /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն մարմնական ծանր վնասվածքներով  տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Նախկին նախարարի կինը հայտարարել է, որ նա վնասվել է Կիեւում “Բերկուտ” հատուկ ջոկատի մարտիկների հետ բախումից հետո, գրում է РИАНовости-ն:

Լուցենկոյին 3 սմ-անոց կար են դրել եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։  

Լուցենկոն տուժել է Կիեւի Հաղթանակի պողոտայում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույց են արել ոստիկանների գործողությունների դեմ։ Նրա կնոջ խոսքով՝ քաղաքական գործիչը փորձել է կանգնել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, սակայն հատուկջոկատայինները սկսել են ծեծի ենթարկել նրան։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ