06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սնոուդենը Բրազիլիայից քաղաքական ապաստան է խնդրել

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նամակ է գրել Բրազիլիայի իշխանություններին` նրանցից քաղաքական ապաստան խնդրելով, գրում է Газета.Ru-ն: Նա նշել է, որ պատրաստ է օգնել Բրազիլիայում ԱՄՆ-ի կողմից գաղտնալսումների վերաբերյալ հետաքննությանը, եթե այնտեղ իրեն քաղաքական ապաստան տրամադրեն: Նշենք, որ 2013-ի օգոստոսին Սնոուդենը ժամանակավոր քաղաքական ապաստան ստացավ Ռուսաստանում` մեկ տարի ժամկետով:

Մոսկվան Կիեւին չի սպառնացել. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Կիեւին պատժամիջոցներով չի սպառնացել` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում, գրում է Риа Новости-ն: Նա ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինային տեղեկացրել է, որ երկիրը կարող է կորցնել որոշ առեւտրային առավելություններ, սակայն պատժամիջոցների մասին խոսք չի եղել: Լավրովը նաեւ նշել է, որ ԵՄ բազմաթիվ երկրներ կողմ են Ուկրաինայի շուրջ […]

Ուկրաինայի ընդդիմությունը վախենում է Պուտինի եւ Յանուկովիչի հանդիպման հնարավոր հետեւանքներից

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը, ինչը խիստ անհանգստացնում է Ուկրաինայի ընդդիմությանն ու Եվրամիության պաշտոնյաներին, գրում է ria.ru-ն: Ուկրաինական ընդդիմությունը վախենում է, որ պաշտոնական հանդիպման հետեւում կարող է թաքնված լինել Ուկրաինայի անդամակցության հարցը Մաքսային միությանը, ինչը վերջնական հետ կպահի Ուկրաինայի եվրաինտեգրացումից:

Երկու տղամարդ բռնաբարել են քոլեջի ուսանողուհուն

Օրերս Մոսկվայի բժշկական ակադեմիայի 5-րդ կուրսի ուսանողը հրավիրել է քոլեջի ուսանողուհու, որպեսզի վերադարձնի նրան պարտքը: Աղջիկը եկել է նշված հասցեով եւ տեսել, որ ուսանողի հետ եւս մի տղամարդ կա: Տղամարդիկ երկուսով հարձակվել են աղջկա վրա` սպառնալով նրան սպանել եւ բռնաբարել են նրան` ծեծի ենթարկելով: Աղջիկը ոստիկանություն է դիմել, եւ արդյունքում տղամարդիկ ձերբակալվել են: Նրանց նկատմամբ […]

Եղանակային անոմալիա. Եգիպտական բուրգերը` ձյան տակ /ֆոտո, վիդեո/

Այս տարվա դեկտեմբերին 122 տարի անց առաջին անգամ Եգիպտոսում ձյուն է եկել: եղանակային անոմալիայի հետեւանքով Եգիպտական բուրգերը ձյան ծածկույթի տակ են հայտնվել, գրում է РИА Новости-ն: Օգտատեր Մայքլ Նոտեմը Թվիթերի իր էջում նկարներ է հրապարակել, որտեղ երեւում են բուրգերն ու Սֆինքսի արձանը ձյան շերտի տակ են: Սակայն լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո մի շարք օգտատերեր նշել […]

Չինաստանում 16 հոգի անկարգությունների զոհ է դարձել

Չինաստանում կրկին արյունալի բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Երկրի Սինցզյան-Ուգուրսկի ինքնավար մարզում տեղացիների եւ ոստիկանության միջեւ մասսայական բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 16 հոգի մահացել է, գրում է Polit.ru-ն: Եվս երկու հոգի ձերբակալվել է: Մահացածներից երկուսը ոստիկաններ են:  

Անգելա Մերկելն ավտովթարի է ենթարկվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական լիմուզինը վթարի է ենթարկվել, սակայն բարեբախտաբար վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է gazeta.ru-ն։  Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանցլերը Բրանդենբուրգից A10 արագընթաց մայրուղով ուղեւորվել է դեպի Բեռլին։ Անսպասելիորեն լիմուզինի կողքով ընթացող մեքենան մոտեցել է կառավարական փոխադրամիջոցին ու հարվածել դրան։ Միջադեպի հետեւանքով վնասվել են մեքենաները:

Ֆիլիպիններում ավտոբուս է ընկել. կան բազմաթիվ զոհեր

Այսօր  Ֆիլիպիններում էստակադայից ավտոբուս է ընկել, ինչի հետեւանքով 21 մարդ է մահացել: Պատահարի արդյունքում զոհերի թիվը, հնարավոր է, դեռ կավելանա, գրում է gazeta.ru-ն: Ավտոբուսն ընկել է ֆուրգոնի վրա: Երկու վարորդները մահացել են: 

ԵՄ-ն կասեցրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն կասեցնում է Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստության աշխատանքները, գրում է INTERFAX.RU-ն: Այս հայտարարությունից հետո կիրակի օրը Կիեւում շարունակվել են բողոքի ակցիաները: Ավելի ուշ Ֆյուլեի ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ֆյուլեի հայտարարությունը Ուկրաինայի նախագահի եւ կառավարության քայլերի արձագանքն է, քանի որ նրանց “խոսքն ու գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի