06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Լիոնում ավարտվել է լույսի ավանդական փառատոնը

Լիոնում ավարտվել է Լույսի ավանդական փառատոնը: Այն տեւում է 4 օր, երբ քաղաքի կենտրոնը գիշերները լուսավորվում է լուսային մեծ շոուով, փոխանցում է Euronews-ը: Փառատոնի ընթացքում,  Սուրբ Աստվածածնի տոնի առթիվ, տների պատուհանագոգերին վառվում են մոմեր՝ ի հիշատակ տոնի կրոնական ակունքների: Համարվում է, որ 17-րդ դարում Սուրբ Մարիամը Լիոնը փրկել է ժանտախտից: 

Յանուկովիչը կհանդիպի նախկին երեք նախագահներին

Ուկրաինայի 4 նախագահները, այդ թվում` գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը, այսօր կհանդիպեն Կիեւում, գրում է gazeta.ru-ն: Նրանք կբանակցեն ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու շուրջ, հանդիպումը կհեռարձակվի ուղիղ եթերով:  Այսօր Կիեւ են ժամանում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը: Դիվանագետները նախատեսում են խորհրդատվություններ անցկացնել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Սնոուդենը` տարվա մարդ

      ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան 200,000 փաստաթղթեր է հրապարակել ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների կողմից լրտեսական փաստերի հավաքագրման և ինտերնետային ու հեռախոսային վերահսկեղության վերաբերյալ, “The Guardian” ամսագրի անցկացրած հարցման արդյունքում տարվա մարդ է ճանաչվել, գրում է Interfax.ru-ն:       Ավանդաբար “The Guardian”-ը հարցումն անցկացնում է իր […]

ԱՄՆ-ը կոչ է արել Յանուկովիչին զերծ մնալ բռնություններից եւ սկսել երկխոսությունը ընդդիմության հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ իր անհանգստությունը ներկայացրել երկրում տիրող իրավիճակի շուրջ: Նա կոչ է արել նախագահին բանակցություններ սկսել ընդդիմության հետ: Բայդենը նաեւ կոչ է արել Յանուկովիչին զերծ մնալ բռնություններից ցուցարարների նկատմամբ եւ եւս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ը կողմ է Ուկրաինայի եվրաինտեգրացիային, գրում է newsru.com-ը:

ՈՒՀԱ-ի թիմը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ /ֆոտո/

Նախօրեին սարսափելի վթար է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդ-Սարատով ավտոճոնապարհին միմյանց են բախվել միկրոավտոբուսն ու բեռնատարը: Արդյունքում երեք հոգի մահացել է, եւս վեցը լուրջ վնասվածքներ են ստացել: Մահացածներից երկուսը Սարատովի ՈՒՀԱ-ի թիմի անդամներ 22-ամյա Վիկտոր Շատոբինն ու 21-ամյա Մաքսիմ Բոգատիրովն են: Երրորդ զոհը միկրոավտոբուսի վարորդն է: Դերասանները վերադառնալիս են եղել Նիժնի Նովգորոդից, որտեղ մասնակցել են “ՈՒՀԱ”-ի […]

Վլադիմիր Կլիչկոն կանգնեցրել է ցուցարարների բարիկադների վրա շարժվող տրակտորը /վիդեո/

Կիեւում “Բերկուտ” ջոկատի ջոկատայինները եւ ոստիկանության աշխատակիցները գիշերը փորձել են ցուցարարների բարիկադները ապամոնտաժել Լյութերանսկայա փողոցում, նախագահական նստավայրից քիչ հեռու, գրում է Interfax.ru-ն: Սակայն բարիկադները ապամոնտաժող տրակտորի դիմաց է կանգնել հանրահայտ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Նա մի շարք ցուցարարների հետ դուրս է եկել տրակտորի դիմաց եւ հացրել վարորդին, թե նա չի պատրաստվում արդյոք բարիկադներն ապամոնտաժել` անցնելով մարդկանց […]

Վերջին հրաժեշտ Նելսոն Մանդելային. ՀԱՀ-ում հավաքվում են աշխարհի լիդերները /վիդեո/

ՀԱՀ ազգային հերոս, նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգիստը կանցկացվի Յոհանեսբուրգի 94 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում: Նրա հոգեհանգստին կմասնակցեն 91 երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ, ինչպես նաեւ 10 նախկին նախագահներ: ՀԱՀ են ժամանել արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջիմմի Քարթերը: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ նույնպես ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ […]

Կիեւում իրավիճակը սրվում է. կան վիրավորներ

Այս գիշեր Կիեւում բախումները շարունակվել են, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր առավոտյան Կիեւի կենտրոնական փողոցներից մեկի բարիկադների մոտ վերսկսվել են Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումները, անհայտ անձինք այրել են բարիկադները, տեղեկացնում է vesti.ru-ն: Բարիկադներն ամբողջովին արգելափակվել են, իրավապահները փակել են բոլոր մուտքի ճանապարհները՝ սաղավարտներով խիտ շարք կազմելով: Ցուցարարները բարիկադների ետեւում բարձրախոսներով […]

97-ամյա թոշակառուն գնդակահարել է թոռնուհուն

ԱՄՆ-ում երկրորդ համաշխարհային պատերազմի 97-ամյա վետերանը գնդակահարել է իր 30-ամյա թոռնուհուն, ում հետ միեւնույն տանն էր բնակվում: Գնդակահարելուց հետո տղամարդը զանգահարել է թաղման բյուրո, որպեսզի վերջինները գան ու տանեն թոռնուհու մարմինը: Յուջին Դաուեսը ապրում էր թոռնուհու` Սոնյա Ջեյմսի հետ: Նա սպանել է թոռնուհուն, քանի որ, ինչպես ինքն է ասել` «հոգնել էր նրանից»: Երբ թաղման բյուրոյի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի