11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հրդեհի արդյունքում հայրը եւ 7-ամյա երեխան մահացել են

 Նիժնի Տագիլում 6 հոգանոց ընտանիքի տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհից փրկվել են մայրը եւ 5-ամյա երեխան, ում տեղափոխել են հարեւանի տուն: Ընտանիքի հայրը մտել է վառվող տուն` 7-ամյա երեխային փրկելու, սակայն դա նրան անել չի հաջողվել: Դժբախտաբար, թե հայրը, թե երեխան մահացել են: Մայրը եւ ողջ մնացած երեխան լուրջ այրվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են […]

Շվեդիան լրտեսել է Ռուսաստանին ԱՄՆ-ի համար. Local

Շվեդիան օգնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը լրտեսել Ռուսաստանին, գրում է The Local-ը: Թերթի տեղեկություններով` ռուս քաղաքական գործիչների մասին տեղեկատվությունը, որոնք հավաքել են Շվեդիայի հատուկ ծառայությունները, տրվել են Ամերիկային:Այդ մասին են խոսում Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Սակայն փաստաթղթերում նշված չէ, թե ռուս կոնկրետ որ քաղաքական գործիչներին են լրտեսել եւ կոնկրետ ինչ տեղեկատվություն է ստացվել:  

Սահակաշվիլին կմեկնի Կիեւ` մասնակցելու “Եվրամեյդանին”

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Ուկրաինայում եվրաինտեգրման համար տարվող բողոքի ակցիային, տեղեկացնում է Газета.Ru–ն: “Եվրամայդանին” մասնակցելու համար Կիեւ կժամանի նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:

Պայթյուն Եմենում. կա 20 զոհ

Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ՊՆ շենքի մոտ ռումբով մեքենա է պայթել, ինչից  հետո հրաձգություն է սկսվել, գրում է Газета.Ru-ն: Պայթյունի արդյունքում 20 հոգի մահացել է, կա շուրջ 37 վիրավոր:  Ինչպես հայտնի է` ահաբեկիչ-մահապարտը մեքենայով մտել է նախարարության տարածք եւ պայթեցրել մեքենան:

Պատգամավորը սպանվել է գլխին կրակոցից

Նախօրեին երեկոյան Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձեի քաղխորհրդի պատգամավորը սպանվել է գլխին արձակած կրակոցից, գրում է  РИАНовости–ն: “Երեկ, դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձե քաղաքում սպանվել է քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Պոլյակովը, ով նաեւ տեղական հիմնարկություններից մեկի ղեկավարն էր”, -ասվում է հաղորդագրության մեջ: Պատգամավորը սպանվել է հրազենային վնասվածքից, որը նրան հասցվել է գլխի հատվածում: Միջադեպի […]

Մերկացել են` ի պաշտպանություն կենդանիների /վիդեո, 18+/

Բարսելոնայում 50 մարդ մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների ակցիայի շրջանակներում:  հասարակական կազմակերպության անդամները իրենց բողոքն են արտահայտել ըդդեմ կենդանիների մորթուց մուշտակներ կարելու: Տեսանյութը` այստեղ  

Ոստիկանները ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել /վիդեո/

Կիեւի “Եվրամայդանում” շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն որերորդ օրն է` մարդիկ դուրս են գալիս փողոց` պահանջելով երկրի ղեկավարությունից եվրաինտեգրացում: Օրերս բազմաթիվ բախումներ եղան ակտիվիստների եւ ոստիանության միջեւ, վերջիններն անգամ արցունքաբեր գազ կիրառեցին: Սակայն այս անգամ ոստիկանները որոշել են գեղեցիկ ժեստ անել: Նրանք մայդանում հավաքված ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել:

Գետի ջուրը մի գիշերվա ընթացքում կարմիր է դարձել /ֆոտո/

Սլովակիայի եւ  Չեխիայի  սահմանով  հոսող Միյավագետը դարձել է տեղացիների իրարանցման պատճառ, քանի որ մի գիշերվա ընթացքում գետի ջրերը փոխել են իրենց գույնը` դառնալով ալ կարմիր, գրում է Daily Mail-ը: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սակայն որեւէ բան չեն կարողացել պարզել: Տեղացիները սարսափած են տեղի ունեցածից: Սակայն չի բացառվում, որ գետի կարմիր գույնը պայմանավորված է մոտակայքում գտնվող սպանդանոցի զտման համակարգում տեղի ունեցած խոտանով, ինչի հետեւանքով կենդանիների արյունը կարող է թափված լինել գետը:

Անգլիայի հարավ-արեւմուտքի բնակիչները ՉԹՕ-ի են ականատես եղել /ֆոտո/

Անգլիայի Դեւոն կոմսության բնակիչներն օրերս երկնքում անծանոթ օբյեկտ են տեսել եւ կարծում են, որ դա ՉԹՕ է: Մոխրագույն անհայտ թռչող օբյեկտը, որն օվալի կառուցվածք է ունեցել, պատահաբար լուսանկարել է մի լուսանկարիչ, ով տեղանքն էր նկարում, գրում է РИА Новости-ն:

Դատարանը թույլատրել է Օբամայի հորեղբորը, ով 50 տարի է` ապօրինի կերպով ԱՄՆ-ում է ապրում, մնալ երկրում

Բոսթոնի միգրացիոն դատարանը թույլատրել է նախագահ Օբամայի հորեղբորը` 69-ամյա Օնիանգո Օբամային մնալ երկրում: Վերջինը շուրջ 50 տարի ապօրինի կերպով  է  բնակվելիս  եղել ԱՄՆ-ում, գրում է ИТАР-ТАСС-ը: Տարեց Օբաման դատարանում ասել է, որ ինքը, ապրելով ԱՄՆ-ում, երբեք օրենքը չի խախտել ու հարկերն էլ պարտաճանաչ մուծել է: Հայտնի է, որ Օնիանգո Օբաման Ամերիկա է տեղափոխվել 17 տարեկանում, Քենիայում: Նա պարտավոր էր լքել ԱՄՆ-ը 7 տարի անց, սակայն չի արել դա ու ապօրինաբար մնացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի