11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայում բողոքների պատճառներ այլեւս չեն լինի. վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ այլեւս բողոքների ակցիաներ Ուկրաինայում չեն լինի, քանի որ դրա համար պատճառներ չեն լինի, գրում է РИА «Новости»-ն: “Այն, ինչ դարձել է ցույցերի պատճառ փողոցներում, այլեւս չկա”,- հայտարարել է Ազարովը: Նա ասել է, որ երկրի գործադիր իշխանությունը հրաշալի է աշխատում:

Քաղաքապետն IQ-ի թեստ է անցել

Լոնդոնի քաղաքապետը ռոդիոյի ուղիղ եթերում IQ-ի թեստ է անցել: Նա փորձել է պատասխանել երկու հարցի, իսկ երրորդին հրաժարվել է պատասխանել, տեղեկացնում է The Guardian-ը: Բորիս Ջոնսոնը չի կարողացել պատասխանել երկու հասարակ հարցի, իսկ այն հարցին, թե եթե երեք խնձերից ինքը երկուսը վերցնի, քանիսը կմնա, նա խատասխանել է. “Քեզ բավական խնձորներ կմնան, բարեկամս”: Հարկ է նշել, […]

Ասադը ցանկանում է ղեկավարել նաեւ երկրի կառավարությունը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցանկանում է պահել նախագահի պաշտոնը եւ ղեկավարել նաեւ կառավարությունը, գրում է РИАНовости-ն: Ավելի վաղ երկրի ընդդիմությունը հայտնել էր, որ պատրաստվում են ժամանակավոր կառավարություն հիմնել` 9 նախարարների մասնակցությամբ: Ընդդիմության ղեկավարը նշել էր, որ “Ժենեւա 2”-ի ժամանակ անհրաժեշտ է հայտարարություն անել, որ Ասադը պետք է թողնի երկրի ղեկավարությունը: Մինչդեռ Ասադը ոչ միայն չի […]

ԵՄ-ն չի քննարկի Ուկրանիայի հարցը

Եվրամիությունը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի նոր բանակցություններ չի սկսի, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ <այա Կոսյանովիչը: Նա ասել է, որ իրենք չեն հաստատում Ուլրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հայտարարությունները, որ Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի վարչապետ Ազարովը հայտարարել էր, թե Ուկրաինական պատվիրակությունը կեկնի […]

“Սեւ ուրբաթ 2013”. ԱՄՆ-ում մեկ դոլարով կարելի էր մեքենա գնել

ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին, “Սեւ ուրբաթ” են կազմակերպել: այս օրը մեծ զեղչեր են լինում: Համաձայն ավանդույթի` այդ օրը երեք օգտագործած են վաճառում` ընդամենը մեկ դոլարով: Մնացած մեքենաների համար եւս մեծ զեղչեր են գործում: ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին մեքենաների սրահները բացվում են առավոտյան 7-ից, սակայն հերթերը դրանց դռների դիմաց կուտակվում են շատ ավելի վաղ: այս տարի “Սեւ ուրբաթի” […]

Ահաբեկիչները գերի են վերցրել միանձնուհիներին

Սիրիացի ապստամբները գրավել են քրիստոնեական Մաալուլա քաղաքը եւ գերի վերցրել միանձնուհիներին, փոխանցում է  РИА Новости-ն: Ակտիվ հարձակումն սկսվել է 5 օր առաջ։ Շաբաթ նրանք մտել էին քաղաք եւ դիրքեր զբաղեցրել արեւմտյան շրջանում, որտեղ էլ գրավել էին Մար-Թաքլա վանքը։ Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հաղորդել է, որ երկուշաբթի նրանք գրավել են քաղաքի կենտրոնը՝ այնտեղից […]

Գիտնականները պարզել են` ինչով է տղամարդու ուղեղը տարբերվում կնոջ ուղեղից

Տղամարդու եւ կնոջ ուղեղի նեյրոնային մանրաթելերը տարբերվում են իրարից, պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանք տեսել են, որ նեյրոնային մանրաթելերի տարբերության շնորհիվ տղամարդիկ եւ կանայք իրադարձություններն ու դեպքերը տարբեր կերպ են ընկալում, գրում է Газета.Ru-ն: Գիտնականների կարծիքով` հենց դա է պատճառը, որ կանայք մի ոլորտում են լավ զարգացած, տղամարդիկ` մեկ այլ:

Թայլանդում ոստիկանների հետ բախումների արդյունքում 3 զոհ եւ 100 տուժած կա

Թայլանդում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում երեք ցուցարար է զոհվել, կա 100 տուժած: Մարդիկ տուժել են հատկապես արցունքաբեր գազի կիրառումից: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Բանկոկում օրեր շարունակ անհանգիստ իրավիճակ է, հարյուրավոր մարդիկ հակակառավարական ցույցեր են անում: Երկրի ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գրավել կառավարության շենքը:

Պուտինյան Ռուսաստանը չափազանց թույլ է, որպեսզի կանգնեցնի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին. Telegraph

Եվրամիությունն առաջարկում է Ուկրաինային ասոցացման համաձայնագիր կնքել, ԵՄ-ն եւ իր անդամ-պետությունները պատրաստ են աջակցել Ուկրաինայում եվրոպական տենդենցներին, դանդաղ, բայց հաստատուն բարեփոխումներին: Սակայն ԵՄ-ն պատրաստ չէ միլիարդավոր եվրոներ տրամադրել, որպեսզի փոխհատուցի այն կորուստները,որոնք Ուկրաինան կկրի, եթե երկրի տնտեսությունը շարունակի լինել “պուտինյան” պարտադրանքի տակ, գրում է The Telegraph-ը: Հեղինակը վստահեցնում է, որ մի քանի տարուց Ուկրաինան լիովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի