16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ահաբեկիչները գերի են վերցրել միանձնուհիներին

Սիրիացի ապստամբները գրավել են քրիստոնեական Մաալուլա քաղաքը եւ գերի վերցրել միանձնուհիներին, փոխանցում է  РИА Новости-ն:

Ակտիվ հարձակումն սկսվել է 5 օր առաջ։ Շաբաթ նրանք մտել էին քաղաք եւ դիրքեր զբաղեցրել արեւմտյան շրջանում, որտեղ էլ գրավել էին Մար-Թաքլա վանքը։ Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հաղորդել է, որ երկուշաբթի նրանք գրավել են քաղաքի կենտրոնը՝ այնտեղից հետ մղելով կառավարական զորքերը։Քաղաքի բնակչությունը՝ մոտ 3.300 մարդ, լքել է բնակավայրն ու տեղափոխվել ավելի ապահով վայր։  

Մաալուլայում զինյալները հարձակվել են մենաստանի վրա եւ գերի վերցրել միանձնուհիներին և մայրապետին։

Մարդասիրական բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Կինդա ալ-Շամաթը համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի զինյալներին ֆինանսավորող կողմերի վրա՝ միանձնուհիներին ազատ արձակելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ