05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինան միանում է Մաքսային միությա՞նը

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ համաձայնագիր են ստորագրել: այսպիսով, կարելի է ենթադրել, որ Կիեւը կանդամակցի Մաքսային միությանը, գրում է Взгляд-ը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է The Economist հանդեսի գլխավոր խմբագիր Էդվարդ Լուկասը, ով հղում է արել իր վստահելի աղբյուրին: Լուկասը գրել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել էին Սոչիում եւ այնտեղ կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն Ուկրաինային է հատկացնելու 5 մլրդ դոլար ու ռուսական գազի գինն այդ երկրի համար սահմանելու է 200  դոլար 1000 խմ-ի համար: Խմբագիրը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Մաքսային միությանը կանդամակցի մինչ 2015թ.: Հարկ է նշել, […]

Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Ձերդ Գերազանցություն, Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության […]

Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Մայդանում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Անկախության մայդանում` ցուցարարների առաջ, գրում է РИА Новости-ն: “Արդեն պաշտոնապես կարելի է ասել, որ Սահակաշվիլին վաղը կաջակցի ուկրաինական ժողովրդին եւ նրա եվրոպական ապագան”,- ասել է Ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ այժմ Սահակաշվիլին գտնում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ամառանոցում:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հրավիրվել են դատախազություն

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ “Բատկիվշչինա” խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, կանչել են երկրի Գլխավոր դատախազություն հարցաքննության, տեղեկացնում է lenta.ru-ն:  Յացենյուկն ասել է, որ  նա եւ այլ ընդդիմադիր առաջնորդներ պետք է ցուցմունքներ տան Կիեւում դեկտեմբերի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: “Մենք անպայման կգնանք Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության  ու կպատասխանենք Ուկրաինայում խաղաղ ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու վերաբերյալ […]

Թոշակառու կնոջ մոտ 80 կիլոգրամանոց ավիառումբ են հայտնաբերել

Իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի Կապուստին Յար գյուղի 58-ամյա բնակչուհուն ձերբակալել են, քանի որ վերջինս սայլակի վրա ավիառում է տեղափոխելիս եղել, գրում է ИТАР-ТАСС-ը: Ոստիկանների խոսքով` կինը պատրաստվել է այն հանձնել իբրեւ մետաղի ջարդոն: Այժմ թոշակառուն գտնվում է ոստիկանությունում: Թե որտեղից կարող էր գինը ձեռք բերել ավիառումը, առայժմ հայտնի չէ:

Միգրանտներն աշխատում են այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել ուղիղ եթերում` “Վարչապետի հետ զրույցի” ընթացքում, գրում է gazeta.ru-ն:  Խոսելով միգրանտների խնդրից` ՌԴ վարչապետն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ։ Նա նշել է, որ մասնագետների ներհոսքի համար պայմաններ են ստեղծվում։ “Ռուսաստանին պետք են այն քաղաքացիները, որոնք պատրաստ են ցածր որակավորման աշխատանք կատարել, օրինակ՝ […]

Սիրիացի ապստամբները կրկին մեղադրել են իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ

Սիրիայի ընդդմիությունը կրկին երկրի իշխանություններին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ, փոխանցում է Reuters-ը: Նրանք ասում են, որ Դամասկոսից 70 կմ հեռավորության վրա ապստամբների դեմ կիրառվել է թունավոր գազ: Դրա արդյունքում 7 հոգի թունավորվել է: Սակայն գործակալության տվյալներով` ԱՄՆ-ը դեռեւս չի արձագանքել այս տեղեկությանը:

Տիմոշենկոն հրաժարվել է դատարան գնալ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կտրականապես հրաժարվել է մասնակցել դատարանի լսումներին, գրում է gazeta.ru-ն: Տիմոշենկոն ասել է, որ չի պատրաստվում հետեւել ուղեկցող պահակներին։ Նրան եւս մեկ անգամ զգուշացրել են, որ դատական լսումներին նրա ներկայությունը պարտադիր է եւ դատարանն ինքն է պահանջում Տիմոշենկոյի ներկայությունը։ Սակայն Տիմոշենկոն արհամարհել է ասվածը եւ չի հետեւել պահակներին:

Վախճանվել է Նելսոն Մանդելան

96 տարեկանում կյանքից հեռացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ ՆելսոնՄանդելան: Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Ջեյքոբ Զուման, գրում է INTERFAX.RU-ն: Մանդելան մահացել է թոքերի երկարատեւ հիվանդությունից: Գործողն նախագահն ասել է, որ Մանդելայի մահվան կապակցությամբ մինչ նրա հուղարկավորությունը երկրում կիջեցվեն բոլոր պետական դրոշները: Մանդելային կհուղարկավորեն նրա հայրենի Կունու գյուղում: Մանդելան պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահն է եղել: ՀԱՀ նախկին նախագահի մահվան կապակցությամբ […]

Հրդեհի արդյունքում հայրը եւ 7-ամյա երեխան մահացել են

 Նիժնի Տագիլում 6 հոգանոց ընտանիքի տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհից փրկվել են մայրը եւ 5-ամյա երեխան, ում տեղափոխել են հարեւանի տուն: Ընտանիքի հայրը մտել է վառվող տուն` 7-ամյա երեխային փրկելու, սակայն դա նրան անել չի հաջողվել: Դժբախտաբար, թե հայրը, թե երեխան մահացել են: Մայրը եւ ողջ մնացած երեխան լուրջ այրվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի