06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ուկրաինան միանում է Մաքսային միությա՞նը

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ համաձայնագիր են ստորագրել: այսպիսով, կարելի է ենթադրել, որ Կիեւը կանդամակցի Մաքսային միությանը, գրում է Взгляд-ը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է The Economist հանդեսի գլխավոր խմբագիր Էդվարդ Լուկասը, ով հղում է արել իր վստահելի աղբյուրին:

Լուկասը գրել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել էին Սոչիում եւ այնտեղ կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն Ուկրաինային է հատկացնելու 5 մլրդ դոլար ու ռուսական գազի գինն այդ երկրի համար սահմանելու է 200  դոլար 1000 խմ-ի համար:

Խմբագիրը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Մաքսային միությանը կանդամակցի մինչ 2015թ.:

Հարկ է նշել, սակայն, որ այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ