06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վախճանվել է Նելսոն Մանդելան

96 տարեկանում կյանքից հեռացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ ՆելսոնՄանդելան: Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Ջեյքոբ Զուման, գրում է INTERFAX.RU-ն:

Մանդելան մահացել է թոքերի երկարատեւ հիվանդությունից: Գործողն նախագահն ասել է, որ Մանդելայի մահվան կապակցությամբ մինչ նրա հուղարկավորությունը երկրում կիջեցվեն բոլոր պետական դրոշները:

Մանդելային կհուղարկավորեն նրա հայրենի Կունու գյուղում:

Մանդելան պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահն է եղել:

ՀԱՀ նախկին նախագահի մահվան կապակցությամբ Տիբեթի բուդդիստների հոգեւոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը նամակ է հղել հանգուցյալի ընտանիքին: Նամակում մասնավորապես ասվում է. “Նա քաջ ու սկզբունքային մարդ էր, ում արժանապատվությունն անվիճելի է: Նա մեկն էր այն մարդկանցից, որոնց մասին կարող ենք ասել, որ ապրել է իմաստալից կյանքով”:

Մանդելայի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին իրենց ցավակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ այլ քաղաքական առաջնորդներ:

Այս պահին Մանդելայի տան մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ` իրանց հարգանքի տուրքը մատուցելու հանգուցյալին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ