11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

Եվրախորհրդարանն Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրոպական միությանը քաղաքական ամենաբարձր մակարդակով անհապաղ միջնորդական առաքելություն ստեղծել, որը կօգնի խաղաղ լուծում գտնել այդ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի համար, գրում է korrespondent.net-ը: Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել վերացնել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը։ Բանաձևն ընդունվել է Ստրասբուրգում՝  Եվրախորհրդարանի պլենար նիստի շրջանակներում։  Եվրոպական խորհրդարանն անդրադարձել է Կիևում […]

Միասեռական զույգերը եւ ավանդական ընտանիքները նույնպիսի արտոնություններ կունենան

Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները, տեղեկացնում է lenta.ru-ն:  Ի դեպ, դատարանի որոշումը վերաբերում է նաեւ այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Այս որոշումն ընդունվել է այսօր, այն բանից հետո, երբ ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեն հայցով դիմել էր դատարան: Նրան մերժել էին […]

Մաքսային միությունը չի հակադրվում Եվրամիությանը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Դաշնային ժողովին դիմելու ընթացքում հայտարարել է, Ռուսաստանն առաջ կմղի եվրասիական ինտեգրումը, սակայն դա չի խանգարի եվրաինտեգրման գործընթացին, գրում է РИА Новости-ն ։ ՌԴ նախագահն ասել է, որ Մաքսային միությունը հիմնված է բացառապես տնտեսական շահերի վրա, և չկա այն Եվրամիությանը հակադրելու մտայնություն։ “Պետք է շարունակենք համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ նոր […]

ԱՄՆ-ը սպառնում է պատիժել Ուկրաինայի իշխանություններին

ԱՄՆ-ում մտածում են տարբեր տեսակի պատժիներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ` հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, գրում է ИТАР-ТАСС-ը: Միեւնույն ժամանակ, ուկրաինայի ընդդիմությունը վճռական է տրամադրված, նրանք պահանջում են երկրի իշխանություններից կատարել իրենց պահանջները: Բանակցությունների գնալու համար ընդդիմության ղեկավարները պահանջում են երկրի նախագահին առաջին հերթին բաց թողնել ձերբակալված ցուցարարներին, ապա պատժել ժողովրդի վրա հարձակում գործած ոստիկաններին […]

Մանդելայի հոգեհանգստին Օբաման եւ Քեմերոնը զվարճանում էին /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ընթացքում բավական զվարճացել են, ինչը երեւում է լուսանկարներից: Ավելին, նրանք ուրախ ֆոտոսեսսիա են կազմակերպել Օբամայի սմարթֆոնով, գրում է Sky News-ը:

Time-ը Հռոմի պապին տարվա մարդ է ճանաչել

Ամերիկյան Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Հռոմի պապ Ֆրանցիսկին, գրում է INTERFAX.RU-ն: “Կաթոլիկ եկեղեցու գլխավորը դարձել է նոր “խղճի ձայն”, քանի որ նա ձգտում է լուծել աշխարհում առկա խնդիրները”,- գրել է հանդեսը: Նշվում է նաեւ, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հռոմի պապին հաջողվել է “թարմացնել” եկեղեցու դիրքորոշումը մի շարք կարեւորագույն հարցերի շուրջ:

Արզամասում ցույցերը շարունակվում են. պատճառը հայկական սրճարանում տեղի ունեցած սպանությունն է /վիդեո/

Ռուսաստանի Արզամաս քաղաքում ցույցեր են սկսվել ընդդեմ ներգաղթյալների: Բնակիչները դուրս են եկել ցույցի, քանի որ օրեր առաջ հայերին պատկանող “Օջախ” սրճարանի մոտ սկսված զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 26-ամյա Ալեքսանդր Սլակաեւը: Այստեղ իրավիճակն օր օրի սրվում է:

Էշթոնը կողմերին երկխոսության կոչ է անում

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է որ ինքը ցավով է հետեւում Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը եւ կողմերին երկխոսության կոչ է անում: “Ես դեռ Կիեւում եմ: Ես երեկոյան ձեզ հետ էի՝ Մայդանում եւ ինձ ցնցել է ուկրաինացիների վճռականությունը, […]

Կիեւում բախումներ են Բերկուտի ջոկատայինների եւ ցուցարարների միջեւ /ֆոտո/

Այս գիշեր “Բերկուտ”-ի ջոկատայինների եւ Կիեւի Մայդանում հավաքված ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել, ջոկատայինները գրոհել են մարդկանց վրա, գրում է  INTERFAX.RU-ն: Ակտիվիսնտերից շատերը ձերբակալվել են, գրոհայինները փորձել են ապամոնտաժել ցուցարարների բարիկադները: Նրանք կրկին արցունքաբեր գազ են օգտագործել: Սակայն հարկ է նշել, որ ցուցարարների թիվը գնալով ավելանում է, այսօր Մայդանում կրկին 15 հազարից ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի