21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Լիտվան խիստ հակառուսական հայտարարություն կներկայացնի Վիլնյուսի գագաթնաժողովին

Լիտվան “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովին հակառուսական հայտարարություն կներկայացնի՝ դատապարտելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշման գործադրումը։ Այս մասին ասել է Բրյուսելի բարձրաստիճան մի աղբյուր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Նա նշել է, որ հայտարարությունը 3 հիմնական դիրքորոշում է պարունակելու։ Նախ ԵՄ-ն խիստ քննադատելու է Ռուսաստանի կողմից հարեւան երկրների վրա իրականացնող ճնշումները, ապա ուղերձ է լինելու ուկրաինացիներին, որ իրենք աջակցում […]

Սուպերմարկետի փլուզումից հետո Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետՎալդիս Դոմբրովսկիսը երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել, տեղեկացնում է  Мixnews-ը: Վարչապետն ասել է, որ այսպիսով իր վրա է վերցնում Ռիգայում փլուզված առեւտրի կենտրոնի քաղաքական պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ռիգայում “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզումից 54 մարդ էր մահացել, այդ թվում` երեք փրկարար:

Ինչ պայմանով ազատ կարձակեն Տիմոշենկոյին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել ուկրաինական հեռուստաընկերություններին եւ հայտարարել, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ կարձակեն, եթե նա փոխհատուցի Ուկրաինայի բյուջեին հասցրած ողջ վնասը, գրում է  Взгляд-ը։  Նա ասել է, որ Տիմոշենկոյի հարցը կլուծի դատարանը: Եթե նա որոշի, որ Տիմոշենկոն մեղավոր է, ուրեմն թող վերջինը վճարի իր հասցրած վնասը:

Ուկրաինայի քաղաքներից մեկը պատրաստվում է ԵՄ` առանց մնացած պետության

Ուկրաինական Ռավա-Ռուսսկայա քաղաքի իշխանությունները պաշտոնապես դիմել են Եվրամիությանը` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդրանքով, գրում է Gazeta.ua-ն: Ինպես պատմել է քաղաքի քաղաքապետ Իրինա Վերեշչուկը, ինքն իրավունք ուներ նման բան անել` համաձայյն տեղական ինքնակառավարման մարմինների մասին եվրոպական խարտիայի: Նա ասել է, որ քաղաքի բնակիչները համաձայն չեն Յանուկովիչի այն որոշման հետ, որով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը […]

Ուկրաինան վարակվել է եվրավիրուսով. Forbes

Ուկրաինային հետապնդում է եվրաինտեգրացիայի վարակը, այնտեղ մասսայական ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ երկրի նախագահը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքների կասեցման մասին, գրում է Forbes-ը: Ըստ թերթի` ուկրաինացիները կարծում են, որ այսպիսով խլում են իրենց երկրի ապագան: Թերթը նշում է, որ իշխանությունները ակցիաների դեմն առնելու հետաքրքիր տարբերակ են գտել. դրանք արգելվել են` պատճառաբանելով, […]

ԱՄՆ-ը կպատժի՞ Յանուկովիչին

ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում հայտնվել է խնդրագիր, որում պահանջում են  Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառել, տեղեկացնում է Газета.ru-ն։   Դիմումի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ։ “Մենք չենք կարող համաձայնել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նրա կառավարությունը մերժում են ուկրաինացի ժողովրդին՝արեւմտյան քաղաքակրթությանը մերձենալու իրավունքը”,- նշել են խնդրագրի հեղինակները` պահանջելով արգելել […]

27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով

Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում երկու կնոջ են դաժանաբար սպանել, նրանցից մեկը Դաղստանից է, մյուսը` Ղազախստանից, հայտնում է  НТВ-ն: Դաղստանի 27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով: Նրան մի տղամարդ է գտել, ով անմիջապես ոստիկանություն է ահազանգել: Իսկ Ղազախստանի 32-ամյա քաղաքացուհու դին հայտնաբերել են գետից, նրա գլխին բազմաթիվ հարվածների հետքեր են […]

Երեխան մահացել է, քանի որ բժշկի տանելու փոխարեն նրան եկեղեցի են տարել

Սանկտ-Պետերբուրգում սկսվել է 2 ամսական նորածնի` ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահվան գործով հետաքննությունը: Երեխայի ծնողների մասին գործում գրված է. “Նմանների համար լավագույն տեղը գժանոցն է”: Խնդիրը նրանում է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որի արդյունքում վիրավորվել է երկու ամսական երեխան, սակայն նրա ծնողները երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն նրան եկեղեցի են տարել, գրում է […]

Գնացքում 93 աշակերտուհու են բռնաբարել

Հնդկաստանում մի խումբ դպրոցականներ դարձել են սեռական ծաղրանքների զոհ, երբ գնացքով վերադառնում էին ճամբարից իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Տեղեկությունների համաձայն` սեռական բռնության է ենթարկվել 93 աշակերտուհի, տեղեկացնում է The Hindustan Times-ը: Աշակերտուհիներ շաբաթ երեկոյան հասել են Պանտե կայարան, սակայն պարզվել է, որ նրանց տեղերը զբաղեցրել են անծանոթ տղամարդիկ: Վերջինները պնդել են, իբրեւ պատրաստվում են աշխատանքի ընդունվել […]

Ուկրաինայի նախագահը դիմել է ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Նա ասել է, որ մոտ ժամանակներս ինքը ծավալուն հարցազրույց կտա հեռուստատեսությամբ եւ կպատասխանի բոլոր հարցերին: “Իսկ այսօր ես կցանկանայի ընդգծել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի: Եւ իմ քաղաքականությունը այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական: Բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, այն բանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի