03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 22 մարդու սպանած անձը

Ամերիկյան Միսուրի նահանգում ի կատար է ածվել մահապատժի որոշումը, որը կայացվել էր դեռեւս 16 տարի առաջ: 63-ամյա տղամարդը մեղավոր էր ճանաչվել 22 մարդասպանության մեջ, որը կատարել էր 1977-1980թթ. ընկած ժամանակահատվածում, տեղեկացնում է CNN-ը: Սպանությունների պատճառը եղել է մարդասպանի ռասսիզմը: Ջեյմս Բոնն ավելի ուշ ասել է, որ զղջում է արածների համար եւ այլեւս ռասսիստ չէ: Տղամարդու […]

30 տարվա ստրկությունից երեք կին է ազատվել

Լոնդոնում 3 կին, ովքեր 30 տարի շարունակ տնային ստրուկներ են եղել, ազատվել են: Լոնդոնի ոստիկանությունը բարեհաջող ավարտին է հասցրել գործողությունը, որն անվանել է ժամանակակից ստրկության ամենասարսափելի պատմությունը Բրիտանիայում, տեղեկացնում է  The Telegraph-ը:  Ոստիկանությունը հայտնել է, որ կանայք սեռական շահագործման չեն ենթարկվել: 69, 57 եւ 30-ամյա կանանց ազատ արձակելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է տարեց զույգի, ովքեր […]

Հնդկաստանում “Հելեն” փոթորկի պատճառով 10 հոգի է մահացել

Հնդկաստանի արեւելքում “Հելեն” փոթորկի հետեւանքով արդեն 10 հոգի է մահացել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Փոթորկի հետեւանքով Հնդկաստանում 600 գյուղ է ավիրվել: Ներկայումս տեղումները չեն դադարում, ինչը նշանակում է, որ ավերածությունների թիվը կավելանա:

Կազանում կործանված ուղեւորների թվում էր մի զույգ, ով միասին ապրել էր 60 տարի /ֆոտո/

Կազանում կործանված ինքնաթիռում եղել է նաեւ տարեց մի զույգ, ովքեր ամուսնացել էին 1953 թվականին: Նրանք 87-ամյա Սիբգատուլին ամուսիններն էին: Նրանք ամուսնացել էին 60 տարի առաջ, բայց նախկինի նման սիրել են միմյանց: Աբդուլլան ու Մարիան ունեցել են երկու երեխա` երկվորյակներ Իլսիյան եւ Իլբրուսը, ապա 4 թոռնիկ են ունեցել, որոնցից մեկը դժբախտաբար մահացել է, գրում է “Կոմսոմոլսկայա […]

ԵՄ ինտեգրացիայի կասեցումը դեռ չի նշանակում, որ միանալու ենք Մաքսային միությանը. ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ ինտեգրացիայի կասեցումը դեռեւս չի նշանակում, որ իրենք պետք է միանան Մաքսային միությանը, փոխանցում է РИА Новости-ն: “Եթե մենք հետաձգել ենք ստորագրումը, ուրեմն պետք է Մաքսային միությանը միանա՞նք, ով ասաց նման բան”,- ասել է վարչապետը:  

Լիտվան դեմ է ԵՄ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, որ մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը եռակողմ բանակցություններ կլինեն ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ` առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Սակայն Լիտվան “հնարավորություն չի տեսնում” Ռուսաստանի ներգրավմանը բանակցություններին, քանի որ Ուկրաինայի հետ ասոցացումը երկկորղմանի գործընթաց է: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում լիտվացի պաշտոնյան, ով սակայն չի ցանկացել հայտնել իր անունը:

Ռիգայում առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով հայուհի է մահացել

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը, տեղեկացնում է  Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Ռիգայում փլուզվել է “Մաքսիմա” առեւտրի կենտրոնը, ինչի հետեւանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել:

Շտեֆան Ֆյուլեն հետաձգել է այցը Կիեւ

Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հետաձգել է նախապես պլանավորած այցը Կիեւ այն բանից հետո, երբ Ուկրաինան կասեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները, գրում է РИА Новости-ն:

Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցու վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայի մետրոյում տրավմատիկ ատրճանակից կրակել են ուղեւորներից մեկի վրա: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուղեւորներից մեկը ձեռքի շարժումներով ինչ-որ բան բացատրում վագոնի վերջում կանգնած մի տղամարդու: Այդ տղամարդը մոտենում է, որից հետո կրակում են նրա որովայնին, ապա նաեւ գլխին, գրում է topnews.ru-ն: Հանցագործները վագոնը լքում են հենց առաջին կայարանում: Տեսանյութում հստակ երեւում է […]

Ուկրաինացիները բողոքում են ԵՄ-ի հետ ասոցացման նախապատրաստման աշխատանքների կասեցումից /վիդեո/

Հազարավոր ուկրաինացիներ դուրս են եկել Կիեւի ազատության հրապարակ` բողոքելով Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումից, տեղեկացնում է  Газета.Ru-ն:  Հավաքված ակտիվիստներին աջակցելու են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Ուժայիններով լի ավտոբուսներն արգելափակել են դեպի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը տանող ճանապարհը։  Հարկ է նշել, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված