03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Զույգը մեղադրվում է որդեգրած երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ձերբակալել են ամուսնական զույգի, որին մեղադրում են իրենց որդեգիր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: Նրանց որդուն տան մուտքի մոտ կապված են հայտնաբերել: 57-ամյա ամուսիններ Դորիան Լի Հարփերը ու Վանդա Սյու Լարսոնը մեղադրվում են իրենց հինգ որդեգրած երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, փոխանցում է newsru.com-ը: Զույգի տուն անակնկալ այցելել են կենդանիների վերահսկողության […]

Ծերանոցում կանեփ են ցանել

Կանադայի ոստիկանությունը Նյու Բրանսուիք նահանգի “Հավերժ երիտասարդ” ծերանոցում  կանեփի 550 թուփ է հայտնաբերել, տեղեկացնում է  Korrespondent.net-ը: Թփերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ծերանոցում հրդեհ է բռնկվել եւ դեպքի վայր են ժամանել հրշեջները: Նրանք ծերանոցում կանեփի փոքրիկ “դաշտ” են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել: Առայժմ հայտնի չէ, թե ով է դրանք աճեցրել եւ դրանք նախատեսված են եղել […]

Պարզվել է Կազանում ինքնաթիռի կործանման իրական պատճառը

Նախօրեին Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, ուսումնասիրելով Կազանում կործանված Boeing 737 օդանավի գրառումները, եկել է եզրակացության, որ օդանավի գլխավոր օդաչուն ինքն է անձամբ անջատել ավտոպիլոտը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը, փոխանցում է Коммерсантъ–ը : Հետաքննության անդամների կարծիքով` փորձառու անձնակազմն առանց դժվարությունների կարող էր իջեցնել օդանավը, որը հագեցած էր գերժամանակակից վայրէջքային համակարգի սարքավորումներով:

Ճապոնիան կարող է անհետանալ երկրի երեսից

Ճապոնիան մոտ ժամանակում կարող է անհետանալ երկրի  երեսից, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Huffington Post Canada-ին։ Թերթն էլ հիմնվում է էկոլոգիայի հարցերով կանադա-ճապոնացի փորձագետ Դեւիդ Սուձուկիի կանխատեսումների վրա, որը նկարագրում է Ճապոնիայի նոր՝ ավելի քան 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հնարավոր հետեւանքները։  Փորձագետը նշել է, որ Ֆուկուսիմայում ատոմակայանի սարսափելի վիճակը Ճապոնիային աղետով է սպառնում։ Նա նշում է, […]

ԱՄՆ-ի Սենատը կոչ է անում ազատ արձակել Տիմոշենկոյին

Ամերիկյան Սենատը պահանջել է ազատ արձակել ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա տիմոշենկոյին, եւ սա Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի կնքման գլխավոր պահանջներից մեկն է, գրում է Газета.Ru-ն: ԱՄՆ-ում վստահ են,որ Ուկրաինայի ապագան “սերտ կապված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ”: 

Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ կձեւավորի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ ասելէ, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ ՀՕՊ համակարգը եւ նախապատրաստվել Հայաստանի եւ Ղազախստանի հետ նման համակարգեր ձեւավորելուն, փոխանցում է РИА Новости-ն: “Նախատեսում ենք ամրացնել Բելառուսի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ապա ձեւավորել նմանատիպ համակարգեր Հայաստանի եւ Ղազախստանի հետ”,- ասել է Պուտինը:

Կազանում կործանված ինքնաթիռի սեւ արկղերից մեկը դատարկ է եղել

Կազանում կործանված Boeing-737-ի 2 սեւ արկղերից մեկի ուսումնասիրության արդյունքում մասնագետները պարզել են, որ այն դատարկ է, փոխանցում է “ԻՏԱՌ֊ ՏԱՍՍ»”: Մասնագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ դրա մեջ տեղադրված սկավառակը, որը նախատեսված էր անձնակազմի խոսակցությունները ձայնագրելու համար, պայթյունի ժամանակ դուրս է նետվել արկղից։ Իսկ ահա երկրորդ սեւ արկղից մասնագետների գնահատմամբ հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ:

Սիրահարները վեճից հետո պատուհանից ցած են նետվել

Մոսկվայում իրավապահ մարմինները փորձում են ճշտել 27-ամյա տղամարդու եւ 21-ամյա կնոջ ինքնասպանության դրդապատճառները: Նրանք դուրս են նետվել բազմահարկ շենքի 9րդ հարկի պատուհանից, տեղեկացնում է Газета.Ru–ն: Վեճից հետո նախ ցած է նետվել տղամարդը, իսկ քիչ անց նաեւ 21-ամյա երիտասարդ կինը:

Կուբանում սպանել են մի ամբողջ ընտանիքի, այդ թվում` երեխայի /ֆոտո/

Կուբանում մի ամբողջ ընտանիք է սպանվել` 36-ամյա կինը, նրա 18 եւ 12 տարեկան աղջիկներն ու փեսան: Ողջ է մնացել միայն նորածին երեխան: Ոստիկանության տվյալներով` մայրը մարմնով ծածկել է մեկ ամսական երեխային, այդ պատճառով նա չի տուժել, տեղեկացնում է РИАНовости-ն: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տներից մեկում կռիվ է: Տեղ հասած ոստիկանները գտել են երեք դիակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված