26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Դու պատրա՞ստ ես, կամենո՞ւմ ես առողջ լինել

Եթե դու սխալ պատկերացում ունենաս Աստուծո օգնության նկատմամբ, քեզ կթվա, թե ինքը չի օգնում ու դու կհուսահատվես, մինդեռ Քրիստոսը մուրացկանի նման անդադար թակում է քո դուռը (Հյտ. 3:20): Հիշո՞ւմ եք, երբ Տեր Հիսուսը բուժում էր անդամալույծին, հարցրեց, «կամենու՞մ ես առողջ լինել» (Հովհ 5:6): Մի տեսակ տարօրինակ հարց է, չէ՞: Մարդն անդամալույծ է, իհարկե, կամենում է: […]

Հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.  «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:  Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:  Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.  «Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: […]

Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում

«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ: Նա իր արմատները կձգի գետի մոտովը և չի տեսնի տաքությունը՝ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենալ և չի դադարի պտուղ տալուց» :  Երեմիա 17.7-8

Երանի նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն

Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին. -Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։ […]

«Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց» /տեսանյութ/

Հիսուս ասում է. – Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է հետևյալին.- Մի թագավոր կար, որ ուզեց իր ծառաների հաշիվները քննել։ Երբ նա հաշվեքննությունն սկսեց, նրա մոտ բերեցին մի պարտապանի, որ միլիոնավոր ոսկի պարտք ուներ։ Եվ քանի որ նա ի վիճակի չէր վճարելու այդ, տերը հրամայեց, որ նրան իբրև ստրուկի վաճառեն իր կնոջ ու զավակների հետ, վաճառեն […]

Աստվածաշունչը դիմում է տղամարդկանց եւ կանանց

Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթքի կանգնեն, Աստծուն բարձրացրած իրենց ձեռքերը լեցուն լինեն արդար գործերով և ոչ թե վրեժխնդրությամբ ու անիրավությամբ: Նաև ուզում եմ, որ կանայք իրենց զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մազերի հարդարանքով կամ ոսկեղենով, մարգարիտներով կամ թանկ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որ հանձն […]

Աստծո ողորմածության մասին /տեսանյութ/

Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան։ Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով. -Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ։ Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց. -Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի […]

Մի զայրացրու մարդուն իր չքավորության մեջ

Մի’ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի’ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի’ տրտմեցրու և մի’ զայրացրու մարդուն իր չքավորության մեջ: Մի’ խռովիր արդեն նեղված սիրտը և մի’ դանդաղիր օգնել կարոտյալներին: Մի’ մերժիր նեղության մեջ եղողի տառապանքը և քո երեսը մի’ դարձրու տնանկից: Քո հայացքը մի’ շրջիր կարոտյալից և առիթ մի’ տուր, որ […]

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացեք

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացեք այնպիսիներից, որ հերձվածներ եւ գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. եւ խորշեցեք նրանցից, որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը»: Պողոս առաքեալի նամակը հռոմէացիներին 16։17

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի