20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մեղադրել ցանկացած այլ մարդու, թեկուզ Աստծուն, բայց ոչ ինքն իրեն. սա ապաքինում չէ

«Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց … Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19): Մեր առօրյա վազքի մեջ, երբ մարդ փորձում է հացի խնդրից մինչեւ համաշխարհային քաղաքական եւ տնտեսական հարցերին լուծում  տալ, հաճախ է մոռացվում կարեւոր այն ճշմարտությունը, որ ներսից՝ հոգուց ու սրտից են գալիս անձնական եւ հասարակական կյանքի  թե՛ խնդիրները եւ թե՛ մանավանդ դրանց ապաքինումը:  Դեռ 1910-ին  իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածի վերջում  Թումանյանը, իբրեւ մեր ժողովրդի բարոյական  խնդրի խտացած  ախտորոշում եւ  դեղամիջոց, գրում է. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»:  Բարոյական ախտավոր վիճակն է հիմք դառնում ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մյուս բոլոր բնագավառների  ախտահարման համար:  Եւ մենք  ներսից բժշկվելու, ներսից մաքրվելու եւ առողջանալու հրամայական պետքն ու պահանջն ունենք: Շատերին կարող է թվալ, որ հոգեւորականն արհեստականօրեն ամեն բան բերում է հոգեւոր դաշտ՝ ելնելով իր առաքելությունից,  մտածողության տեսակից: Բայց ընդունենք այդ հոգեւորականին, թէ ոչ, փաստ է, «մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն,   պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն,   հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ,   անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ»,- գրում է Պողոս առաքյալը՝ ցույց տալով Աստծո Հոգուն հակառակ մարմնապաշտ  վիճակի հետեւանքը (Տե՛ս Գաղ.5:19-21):  Չէ՞ որ ոչ ոք չի  կարող պնդել, որ մենք այժմ զերծ ենք այս անձնային եւ հասարակական արատներից: Փրկիչը եւս խոսում է ներսի ախտի  մասին՝ պղծության աղբյուր դիտելով այն. «Ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում. սրտից է, որ ելնում են   չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ»  (Մատթ.15:19): Առանց հատուկ ուսումնասիրությունների, սոցհարցումների կամ մասնագիտական կարծիքի էլ տեսանելի է այժմ տիրող այս հիվանդ ու ախտավոր վիճակը, երբ թվարկված բոլոր երեւույթները կան մեր հավաքական կյանքի մեջ: Կարեւոր է նկատել այն, որ  ըստ Տիրոջ խոսքի՝ ոչ միայն արարքը, այլեւ սրտից եկող եւ բերանից ելնող խոսքն է մարդուն պղծում: Նույն տրամաբանությամբ՝  սրտից  եկող բարի, շինիչ, սիրուց բխած խոսքը կարող է հաստատել, բուժել, առողջացնել: Բայց բուն խնդիրը սեփական սխալը չընդունելու, կամ առավել ճիշտ է ասել՝ ընդհանրացնելու, ուրիշների վրա գցելու մեր մեծ  սխալն է:  Սա անգամ դրախտով անցած փորձառություն է, երբ Ադամը մեղքը Եվայի, իսկ Եվան օձի վրա է գցում՝ պատրաստ […]

Չհավատաք: Զգույշ եղեք

Հիսուս ասում է. -Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք: Մարկոսի ավետարան 13:21-23

Ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրան պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է

Հիսուս ասում է. -Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում… Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա […]

Պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում

Որդյակ, անսա իմ իմաստությանը եւ ականջ դիր իմ խոսքերին, որպեսզի բարի խորհուրդներ պահես. ես պատվիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստությունը: Մի նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, եւ ավելի սուր, քան երկսայրի սուրը: Անզգամի ոտքերը դեպի մահ են տանում նրա մերձավորներին եւ դեպի դժոխք […]

«Մենք»-ի սիրո համար «ես»-ը զոհելու ոգեշնչող օրինակ. Թարգամանչաց Սուրբ Վարդապետների տոնը

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի» (Մատթ. 7:7-8): Այսօր տոնն է թարգմանիչ սուրբ Վարդապետների, տոնն է Հայոց […]

Տիրոջը սիրողներ, ատեք չարությունը

Տիրո՛ջը սիրողներ, ատեցե՛ք չարությունը. Տերը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղավորների ձեռքից փրկում է նրանց։ Արդարների համար լույս ծագեց, և սրտով շիտակների համար ուրախություն եղավ։ Ցնծացե՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցե՛ք հիշատակը Նրա սրբության։ Սաղմոս 96:10-12

Աստծո խոսքը բժշկություն է ձեր մարմնին

Անդրադարձե՞լ եք, որ Աստծո խոսքի պահպանումը նաեւ բժշկություն է ձեր մարմնին. «Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար եւ բժշկություն՝ ամբողջ մարմնի համար: Ամենայն զգուշությամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կյանքի աղբիւրը..,»: Գիրք Առակաց 4։21-23 Հ.Գ. Կյանքի աղբյուրը Քրիստոս է, որ մեր սրտում պիտի բնակվի, եթե […]

Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Եվ սրանո՛ւմ երևաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Ա. Հովհաննես […]

Եթե կարիք ունես փրկության, ապա կանչիր միակ Փրկչի` Հիսուս Քրիստոսի անունը

Եթե կարիք ունես փրկության, ապա կանչի’ր միակ Փրկչի` Հիսուս Քրիստոսի անունը, քանի որ միայն Նա կարող է փրկել քեզ, ազատել մեղքերից, դժվարություններից եւ նվիրել նոր կյանք: Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կապրի։ Հռովմայեցիս 10:13

Ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ քայլեր չի անում, ո՛չ էլ ընթանում մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստում ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ խորհում է Տիրոջ օրենքի մասին, կամք աանում ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի ընթացքների մոտ. պտուղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի