20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները

Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]

Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից

Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում Նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տե՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Իմ առջև սեղան պատրաստեցիր […]

Հավատի բարի պատերազմ մղիր, ամուր կառչիր հավիտենական կյանքից

Դու, մա՛րդ Աստծու… հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։ Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի […]

Տեր, Քո ձեռքում է մարդուն մեծ և հզոր դարձնելու կարողությունը

«Տե՜ր, Քոնն է, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը։ Քոնն են երկնքում ու երկրում բոլոր եղողները։ Քոնն է ողջ թագավորությունը, քեզանից է բխում մեծությունն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տե՛ր, եւ ամեն իշխանությունների Տե՛րը, Քո ձեռքում են զորությունն ու ուժը, Քո ձեռքում է մարդուն մեծ և հզոր դարձնելու կարողությունը։ Արդ, Տե՜ր, փառաբանում ենք քեզ […]

Տեր Հիսուս Քրիստոսը ճշմարիտ քրիստոնեություն ապրելու 3 գործնական քայլ է մատնանշում

«Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից (Մատթ. 16:23): Տեր Հիսուս Քրիստոս ճշմարիտ քրիստոնեություն ապրելու 3 գործնական քայլ է մատնանշում` 1. Ուրանալ անձը – հաղթել եսին (էգո) եւ Աստծո կամքը առաջնային համարել, հրաժարվել մեր անձը այս աշխարհին գերի դարձնող կապանքներից, 2. Վերցնել խաչը – չվախենալ […]

Երբ որ մենք դատում ենք ուրիշներին, մենք դատում ինքներս մեզ

Երբ որ մենք դատում ենք ուրիշներին, մենք դատում ինքներս մեզ: Սա 2 պատճառով է: Նախ, ինչ չափով որ դու ես չափում, նույն չափով կչափվի քեզ (Մթ. 7:2): Կարող է նույն բանը գխիդ գա: Գործ չունես, մի՛ դատի: Եվ 2րդ, որովհետև Տեր Հիսուսն ասում է «քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես» (Մթ. 12:37): Ամեն դատարկ […]

Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ

Քավ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ: Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար: Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը: Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս […]

Ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա

Եթե շարունակ մտային աղոթք ասենք, ու մեր միտքն աղոթքի մեջ լինի, ապա մարմնական խորհուրդները չի կարողանա մեզ վնասել: Բոլոր բառերից, որոնք դու գիտես, ընդամենը հինգ բառ. – Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր մեղավորիս, – կբերեն քեզ ապաշխարություն, սեր և փրկություն. «Եւ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի […]

10 հանգամանք, որոնք աղոթքդ զորավոր կդարձնեն

Աստվածաշունչը մեզ պիտի ուսուցանի այն 10 մոտեցումները, որոնք կիրառելով մեր աղոթքը կդարձնենք ճիշտ կառուցված, շնորհաբաշխ և զորավոր: 1. Աղոթեցեք խնդրելով, փնտրելով և բախելով՝  Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա […]

Քնելուց առաջ մտաբերեք Տեր Հիսուսին

… նայենք Հիսուսին՝ հավատի Զորագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն, մտաբերեցե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք. դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին և մոռացաք այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի