08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հավատի բարի պատերազմ մղիր, ամուր կառչիր հավիտենական կյանքից

Դու, մա՛րդ Աստծու… հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։

Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի վկայությունը տվեց գեղեցիկ մի դավանությամբ, որ դու պահես այս պատվիրանները զգուշությամբ և հավատարմորեն, մինչև որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի երկրորդ անգամ։

Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Աստված ինքը, նա, որ Երանելին է և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, միակը, որ անմահ է. նա, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել։ Հավիտյան նրա՛նն են պատիվն ու զորությունը։ Ամեն։

Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 6:11-16

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ