20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մի զայրացրու մարդուն իր չքավորության մեջ

Մի’ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի’ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի’ տրտմեցրու և մի’ զայրացրու մարդուն իր չքավորության մեջ: Մի’ խռովիր արդեն նեղված սիրտը և մի’ դանդաղիր օգնել կարոտյալներին: Մի’ մերժիր նեղության մեջ եղողի տառապանքը և քո երեսը մի’ դարձրու տնանկից: Քո հայացքը մի’ շրջիր կարոտյալից և առիթ մի’ տուր, որ […]

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացեք

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացեք այնպիսիներից, որ հերձվածներ եւ գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. եւ խորշեցեք նրանցից, որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը»: Պողոս առաքեալի նամակը հռոմէացիներին 16։17

Պատրա՞ստ ենք «մեր ամբողջ ունեցվածքը» տալ արքայության մարգարիտի համար, որ մեր հոգու փրկությունն է

«Երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց»: (Աւետարան ըստ Մատթէոսի 13։45)։ Գտնելու դեպքում մենք պատրա՞ստ ենք «մեր ամբողջ ունեցվածքը» տալ արքայության մարգարիտի համար, որ մեր հոգու փրկությունն է… Տեր Նշան քահանա Ալավերդյան

Մեր սխալներն ու Աստծո սերը

«Ու քանի դեռ Լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք Լույսին» (Հովհ. 12: 36) Ավետարանը մեզ պատմում է աստվածային Լույսի մասին, այդ Լույսի ներքո բացահայտվում է ոչ միայն մեր մեղավոր կյանքը և մեր սխալները, այլև աստվածային սերն ու ողորմությունը: Այդ լույսն Աստծո հայացքն է աշխարհին: Աստված այդ Լույսով է, որ նայում է մեզ ու այս աշխարհին. Իր […]

Հույս

«Կարևոր միակ բաներն են՝ հավատը, հույսը և սերը» : (Ա Կորնթացիս 13:13) Պողոս առաքյալը հատուկ կարևորում է այս առաքինությունները, որոնք հոգևոր կյանքի հիմքն են կազմում ։ Շատ է խոսվել հավատքի ու սիրո մասին։ Իսկ ի՞նչ է հույսը։ Հույսը չի կարող հիմնված լինել անցողիկ ու փոփոխական իրողությունների վրա։ Դժվար է սա հասկանալ, քանի որ մենք սովոր […]

Հռչակեք ձեր կյանքում Աստծո հզոր խոստումները

Տերն արդար գործ արեց՝ քեզ ազատելով քո թշնամիներից: Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը:  Թող Աստված ինձ պահապան լինի, ես Նրան եմ ապավինել:  Աստված ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի ինձ սիրեց;  Տեր, դու ինձ զորությամբ պիտի գոտեպնդես, որ պատերազմեմ, եւ իմ դեմ ելնողներին իմ ձեռքը պիտի հանձնես:  Իմ ամբողջ […]

Ինչպե՞ս կարող եմ այդ չարիքը գործել իմ Աստծու ներկայությամբ. որտե՞ղ է թաքնված Աստծու մասին հիշողությունը

Բանն այն է, որ Աստծու մասին հիշողությունը պետք է շատ խորը պահպանվի մեր հոգու ամենախորքում՝ ենթագիտակցության մեջ: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է մշտապես խոսել ու կարդալ Աստծու մասին: Մենք կարող ենք մեր առօրյա գործերով զբաղվել՝ չկորցնելով Նրա ներկայության զգացումը: Աստծու մասին հիշողությունը հենց այն առաքինությունն էր, որը Հովսեփին հետ պահեց մեղքից, երբ նա […]

Նրանք հավատով պարտության մատնեցին

«Նրանք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, գործեցին արդարություն, հասան խոստմանը, փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների. կանայք հարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության« (Պողոս առաքեալի նամակը Եբրայեցիներին, գլ. 11։33-35)

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես եւ արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում, եւ փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը: (Հռոմ. 1. 26,27)  Այսօր, մեր ժամանակակից աշխարհում այդ մեղքը ծայրաստիճան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված