07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Աստծո ողորմածության մասին /տեսանյութ/

Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան։ Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով.
-Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ։

Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց.

-Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն։ Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն։

-Կամ ենթադրենք, որ մի կին տասը արծաթ դահեկան ունի։ Երբ դրանցից մեկը կորցնի, ճրագը չի՞ վառի և ուշադրությամբ չի՞ ավլի տունը, մինչև որ գտնի դահեկանը։ Եվ երբ գտնի, կկանչի իր բարեկամուհիներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դահեկանը»։ Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակները նույն ձևով պիտի ուրախանան մեկ մեղավորի համար, որ ապաշխարում է։
(Ղուկասի ավետարան 15:1-10)

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ