14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Հիշիր, մահը չի ուշանա

Որդյակ, ըստ քո ունեցվածքի բարություն արա և Տիրոջն արժանի զոհ մատուցիր: Հիշիր, որ մահը չի ուշանա և գերեզմանի ուխտը` քեզ հայտնի չէ: Մինչև վախճանվելդ բարիք արա քո բարեկամին, ձեռք մեկնիր ըստ քո կարողության և տուր նրան: Քեզ մի զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից: Արդյոք քո վաստակն ուրիշին չես թողնելու, […]

Նա տեսավ նրանց կործանումը, որ դաժան էր

Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը: Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը: Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է: Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիղճը` ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ: Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է […]

Մի եղիր քո տան մեջ առյուծի պես և դաժան

Առժամանակ դանդաղիր և զգույշ եղիր չարից, և դու քո անձի համար ամոթահար չես լինի, քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ: Մի եղիր աչառու, հակառակ քո անձի և մի ամաչիր ի վնաս քեզ: Նեղության պահին խոսքը մի արգելիր, քանզի ասվածից է ճանաչվում իմաստությունը, և խրատը` խոսքերից: […]

Առիթ մի տուր, որ մարդ անիծի քեզ

Որդյակ, մի զլացիր օգնել աղքատներին և թույլ մի տուր, որ տվայտվեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի տրտմեցրու և մի զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ: Մի խռովիր արդեն նեղված սիրտը և մի դանդաղիր օգնել կարոտյալներին: Մի մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի դարձրու տնանկից: Քո հայացքը մի շրջիր կարոտյալից և առիթ մի տուր, […]

Ամուսնանալուց առաջ իմացիր

Ամուսնության թեմայով որևէ նյութ կամ խորհրդատվություն փնտրելու պարագայում, համացանցում լինի, թե գրախանութում, նյութերը և գրքերը բազմազան են ու բազմաբնույթ: Միայն թե բովանդակային առանցքը դրանցում, որպես կանոն, գրեթե նույնն է` սեռական կյանք, կանանց և տղամարդկանց իրավունքներ, ամուսնական զարդարանքներ ու ծառայություններ… Անշուշտ, սրանք ևս կունենան իրենց մեծ կամ փոքր կարևորությունները, բայց… 17-րդ դարի հանրահռչակ ֆիզիկոս և քիմիկոս […]

Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել

Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, որը գտավ իմաստության բոլոր ճանապարհները և դրանք տվեց իր ծառա Հակոբին ու իր սիրեցյալ Իսրայելին։ Դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ։ Իմաստությունը Աստծու պատվիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կա հավիտյան։ ԲԱՐՈՒՔ 3:36-38-4:4

Ովքեր հարստանալ են ուզում

Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մէջ։ Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, […]

Կուլ են գնում

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը: Մտահոգ տքնությունը վանում է քունը: Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն: Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մտնում: Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի: Շատերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի