20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի եղիր քո տան մեջ առյուծի պես և դաժան

Առժամանակ դանդաղիր և զգույշ եղիր չարից, և դու քո անձի համար ամոթահար չես լինի, քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ: Մի եղիր աչառու, հակառակ քո անձի և մի ամաչիր ի վնաս քեզ:

Նեղության պահին խոսքը մի արգելիր, քանզի ասվածից է ճանաչվում իմաստությունը, և խրատը` խոսքերից: Մի եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչիր քո անարժանության համար: Մի ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի դիմակայիր գետի հոսանքին, մի ենթարկիր քո անձը հիմարին, մի ակնածիր հզորից, մինչև մահ պայքարիր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ:

Մի եղիր հանդուգն քո լեզվով և ծույլ և դանդաղկոտ` քո գործերում: Մի եղիր քո տան մեջ առյուծի պես և դաժան` քո ծառաների հանդեպ: Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար և փակ` տալու ժամանակ:

Սիրաքի իմաստություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ