04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առիթ մի տուր, որ մարդ անիծի քեզ

Որդյակ, մի զլացիր օգնել աղքատներին և թույլ մի տուր, որ տվայտվեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի տրտմեցրու և մի զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ: Մի խռովիր արդեն նեղված սիրտը և մի դանդաղիր օգնել կարոտյալներին:

Մի մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի դարձրու տնանկից: Քո հայացքը մի շրջիր կարոտյալից և առիթ մի տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կլսի Տերը:

Քո անձը սիրելի դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրու մեծի առջև: Քո ականջը խոնարհեցրու տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխան տուր նրան: Զրկվածին փրկիր հզորի ձեռքից և կարճամիտ մի եղիր, երբ ատում ես:

Որբերի համար եղիր ինչպես հայր և նրանց մոր հանդեպ` որպես ամուսին, և դու կլինես Բարձրյալի որդու նման, որը քեզ ավելի կսիրի, քան քո մայրը:

Սիրաքի Իմաստությունը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ