14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տ՛եր

Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ Քեզ, քանզի լսեցիր խոսքը բերանիս։ Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ, և անվանդ գոհություն պիտի մատուցեմ Քո ողորմության ու ճշմարտության համար, քանզի ամեն ինչում մեծ ցույց տվիր սուրբ անունդ։ Սաղմոս 137:1,2

Կարևոր և օգտակար

Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մեկին, նա անպատիժ չի մնա: Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա: Ինչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպես էլ գեղեցկությունն է չարաբարո կնոջ համար: Արդարների ցանկությունը կատարվում է ամենայն բարությամբ, բայց ամբարշտի հույսը պիտի կորչի: Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը և ստանում բազմապատիկը, կան էլ, […]

«Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»

Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասված բաղձանքը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: […]

Մի՛ ամաչեք Հիսուս Քրիստոս անունից

Եթե դուք ձեր սրտում հավատում էք Հիսուս Քրիստոսին, ապա դուք լույսի որդիներ եք ու խավարինը չեք (1 Թես. 5:4-5): Մի՛ քաշվեք ու մի՛ ամաչեք Հիսուս Քրիստոս անունից: Լույսի մեջ վախ չկա ու միայն սեր կա: Աստված հավատում է մարդուն: Աստված հավատում է, որ մարդն ուզում է ավելի լավը լինել, ազատ ապրել ու կյանք ունենալ: Դրա […]

Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի

Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք…  Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում: Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, […]

Աստված սիրում է մեզ նվերներ տալ

Աստված մեզանից` ոչ մեկից հեռու չէ: Գործք Առաքելոց 17:27 Յուրաքանչյուր բարի նվիրատվություն ու յուրաքանչյուր կատարյալ պարգև վերևից է իջնում` լույսի Հորիցը, Ում մեջ բնավ փոփոխություն կամ ետ դառնալու ստվեր չկա: Հակոբոս 1:17 Աստված նվիրում է սիրով և առատորեն: Օդը տալիս է մեզ շնչելու համար, ջուրը` խմելու և հացը ուտելու համար: Դեռ ավելին, Նա մեզ նվիրում […]

Պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու

Մխիթարվեցեք, թուլասիրտ մարդիկ, գոտեպնդվեցեք եւ մի երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի եւ վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։ Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, եւ խուլերի ականջները լսեն։ Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, եւ ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաված հողում։ Ջրազուրկ տեղերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի