29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երանի նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն

Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին.

-Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։

Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.

-Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է. նույնպես էլ՝ մի ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, քանդվում է։ Հետևաբար, եթե Սատանան ինքն իր մեջ բաժան-բաժան է եղած, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։

Դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում չար ոգիներին։ Լավ, եթե այդպես է, ձեր հետևորդները ինչո՞վ դուրս կհանեն դրանք։ Ուրեմն հենց ձեր հետևորդները կդատապարտեն ձեզ։ Իսկ եթե ես Աստծու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է՝ Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։

Երբ լավ զինված ուժեղ մի մարդ հսկում է իր տունը, նրա ունեցվածքը մնում է ապահով։ Սակայն եթե նրանից ուժեղ մեկը հարձակվի և պարտության մատնի նրան, կգրավի նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարն էլ կբաշխի։

Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով որ ինձ հետ չի հավաքում, ցրում է։

-Երբ մի չար ոգի դուրս է գալիս մարդու միջից, գնում շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ մի տեղ գտնելու համար։ Երբ չի գտնում, ինքն իրեն ասում է. «Վեր կենամ գնամ իմ տուն, որտեղից ելա»։ Ուստի վերադառնում է իր նախկին տունը և այն գտնում է մաքուր և հարդարված։ Ապա գնում և բերում է իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով՝ բնակվում է այնտեղ, որով այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկին վիճակը։

Եվ մինչ Հիսուսը խոսում էր, բազմության միջից մի կին բարձրաձայն ասաց.
-Երանի՜ այն կնոջը, որ քեզ հղացավ և կրծքով սնեց։
Հիսուսը պատասխանեց.

-Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն։
(Ղուկասի ավետարան 11:14-28)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ