Հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1