26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի կարիքն ունենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքն ունի: Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղակացմամբ՝ ռուսական «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում  Ռուսաստանի հետ համագործակցելու համար պատրաստ է անել ցանկացած անհրաժեշտ քայլ: Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից […]

Արմավիրի մարզում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի

Արմավիրի մարզում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթի են ենթարկվել մայր ու որդի: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 09:00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ռուբեն Վ.-ին եւ 36-ամյա Մելանա Վ.-ին: Վրաերթի հետեւանքով մայր ու որդի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ամենամյա համաժողովին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը […]

Բանակցություններում նոր բան չի լինի․Մանոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, ասաց, որ թեեւ այցը նպատակ ուներ ղարաբաղյան հարցը, սակայն բանակցություններում նորություն չի լինի: Կիրո Մանոյանի կարծիքով՝ թեեւ համանախագահները լավատես են, որ ԱԳ նախարարները կհանդիպեն, բայց նախարարների հանդիպմանը դժվար թե անմիջապես հաջորդի նախագահների հանդիպումը: Բանախոսն անդրադարձավ […]

Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները

Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները Հոկտեմբերի 26-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին հաստատել է ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանն այս տարվա հոկտեմբերի սկզբին հանկարծամահ է եղել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

«Դատապարտյալները մեզնից վատը չեն, հարց է՝ ով ավելի շատ մեղք ունի» (վիդեո)

«Այս օրենսդրական նախաձեռնությունը դրական եմ գնահատում, այն կարծիքին չեմ, որ օրեանսդրակայ նախաձեռնության քննարկման ժամանակ մենք ամեն ինչից պետք է խոսենք բացի նախագծից: Կա մի պարզ հարց, դրակա՞ն է այս նախագիծը դատապարտյալների համար, թե ոչ, այո»,-այսօր Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեակատարողական  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկան […]

ՀԱԿ-ը մինչև հիմա դաշտում է. Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին

«Ես չեմ ցականում էս գլխից կանխավ գուշակումներ անել, թե ինչ կլինի, և ոչ էլ ակնկալում եմ, որ ժամեր անց, մեկ օր հետո ինչ-որ մեկն արձագանքի: Իհարկե, քայլեր կլինեն, մոտեցումներ կլինեն, և քննարկումներ կլինեն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան որևէ անրաձագանքներ իրենց արած հայտարարությունից հետո: […]

Բացահայտումները ձևական են. Աշոտ Մելիքյան /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտելու 2016 թվականի երրորդ եռամսյակում տեղի ունեցած դեպքերը: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց , որ դեպքերի թիվն աճել է. «Հիմնական դեպքերն, այս եռամսյակում,  գրանցվել են հուլիսյան դեպքերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավումը զուգորդվել է […]

«Որտեղ կա սեր ու ներողամտություն, դրան դրական եմ վերաբերվում»

«Էլի մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտակավորել ենք երևույթները, ոչ թե անձերը: Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթներին»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը ներել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, և արդյոք դեռ այն համոզմանն են, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: « […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված