28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դատապարտյալները մեզնից վատը չեն, հարց է՝ ով ավելի շատ մեղք ունի» (վիդեո)

«Այս օրենսդրական նախաձեռնությունը դրական եմ գնահատում, այն կարծիքին չեմ, որ օրեանսդրակայ նախաձեռնության քննարկման ժամանակ մենք ամեն ինչից պետք է խոսենք բացի նախագծից: Կա մի պարզ հարց, դրակա՞ն է այս նախագիծը դատապարտյալների համար, թե ոչ, այո»,-այսօր Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեակատարողական  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկան ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ պետության ու հասարակության խնդիրներից մեկը դատապարտյալներին դատելը չէ, այլ որ նրանք ուղղվեն ու վերադառնան որպես հասարակության առողջ անդամներ, իսկ այս օրենսդրակա նախաձեռնությունը լուծում է այդ խնդիրը:

«Հնարավորություն է տրվում ստանալ կրթություն, ձեռք բերել մասնագիտություն, որպեսզի ապագայում երբ վերադառնան լիարժեք ազատության, կարողանան օգտակար լինել իրենց, իրենց ընտանիքին ու հասարակությանը»,-նկատեց նա:

Այս առաջարկն ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց նաև գործազրկության առումով, քանի որ պետք  է զերծ մնալ այն կարծրատիպից, որ դատապարտյալներն ավելի վատն են, քան ազատության մեջ գտնվողները: «Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր երկրի այդ քաղաքացիները կարողանան լիարժեքորեն ստանալ մասնագիտություն, որպեզի ինտեգրվեն հասարակությանը:

Դատապարտյալները մեզնից վատը չեն, հարց է՝ ով ավելի շատ մեղք ունի: Այդ պատճառով պետք է հնարավորություն ստեղծենք մեր քաղաքացիների համար, ովքեր գտնվում են ազատարզկման մեջ, գոնե վերջին 6 ամսվա ընթացքում ստանան մասնագիտական կրթություն ու որպես լիարժեք քաղաքացներ վերադառնան հասարակություն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ