07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Որտեղ կա սեր ու ներողամտություն, դրան դրական եմ վերաբերվում»

«Էլի մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտակավորել ենք երևույթները, ոչ թե անձերը: Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթներին»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը ներել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, և արդյոք դեռ այն համոզմանն են, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

« Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության, ներողամտության կրող, քան զոռբայության, նենգության կրող: Երկրորդ՝ որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն, բիրտություն, ես դրան դեմ եմ: Մենք թատրոնի ու կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Անցյալում են նենգության ու չարության սահմանները, հույսով եմ, որ ապագան կլինի սիրո և ներողամտության»,-հավելեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ