27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ում բարձրացվեց Երևան-Արտաշատ ճանապարհի հարցը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե երբ է Հյուսիս-Հարավ ճանապարհի  Սյունիքն ընդգրկող ճանապարհահատվածի կառուցումը սկսվելու: Նա ասաց, որ նախկինում նախատեսված էր բետանապատել, իսկ հիմա փոխվել է և պիտի ասֆալտապատում իրականացվի: Նա նաև հարցրեց, թե արդյոք մրցույթն արդեն իրականացվել է, և որ կազմակերպությունն է շահել սա: Տրանսպորտի, […]

«Թող գան աշխատեն, արարեն, ասեն, ոչ թե միայն դատարան տան».Գյումրիում բոյկոտը շարունակվում է

Այսօր Գյումրու քաղաքապետարանը  բաց քննարկում էր կազմակերպել քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների վերաբերյալ։ Քննարկման առաջին օրը հրավիրվել էին  ՏԻՄ ընտրություններին 6 տոկոսի շեմը հաղթահարած՝ ԳԱԼԱ, Բարգավաճ Հայաստան և Հայկական Վերածնունդ  կուսակցություններին։ 3 ժամ  քաղաքապետը, խորհրդականներն ու տեղակալները սպասեցին, բայց  ոչ մի կուսակցությունից հարկ չհամարեցին ներկայանալ։ Նշենք, որ սա արդեն երկրորդ  բոյկոտն է։ Կուսակցությունները չէին մասնակցել […]

Աբսուրդ է, որ փոխնախարարի համար կարելի է հեռախոս գնել

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, հետաքրքրվեց, թե արդյոք հարկատուների հաշվին են բոլոր փոխնախարարների համար հեռախոս գնում՝ հիշեցնելով կառավարության նիստերից մեկը, որտեղ ԱԳ փոխնախարարի բջջային հեռախոսի հարցը ևս կար օրակարգում: «Կառավարության նիստերից մեկում զավեշտալի դեպք եղավ, որ քննարկվում էր փոխնախարարներից մեկի համար բջջային հեռախոս գնելու հարցը, դուք իրավացիորեն զարմացաք, […]

Կարելի էր ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին. Ֆին.նախ (վիդեո)

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ, քանի որ ըստ մամուլիՙ հնարավոր է վաճառքի հանվի: Նշենք, որ կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 13,5 միլիարդ դրամ, որը կառուցում է 2011 թ-ից: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հուլիսին Դիլիջանոմ հայտարարել էր, որ կառուցվող կենտրոնը […]

Կլինի պատասխանը ոչ կոմպետենտ, մեզ քննադատեք. վարչապետ

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձրաձայնեց «Նաիրիտ» ՓԲԸ ու Քիմպրոմի հիմնախնդիրները: «Իմ տվյալներով՝  2015-ին նաիրիտի կողմից կառավարությանն է ներկայացվել համապխատասխան ռազմավարություն՝ ճանապահներ ներդրումների ահմար: Սրա հիման վրա, կարխում եմ, հնարավոր է աշխատել ներդրողղների հետ»,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե այս ծրագրի հետ կապված Կառավարությունն ինչ դիրքրոշում ունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ նշեց, թե […]

Ավտովթար Այգեհատ-Օձուն ճանապարհին.կա 3 տուժած

Լոռու մարզում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ցերեկ ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Այգեհատ-Օձուն ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը, ուղեւորը եւ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մխիթարյանը կհեռանա՞ «Մանչեստեր Յունայթեդից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդից»: Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Աղբյուրը նշում է՝ Մխիթարյանը կարող է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում Մանչեստերում: Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում հոկտեմբերի 26-ին «Մանչեստեր Յունայթեդ»-ը կխաղա «Մանչեստեր Սիթի»-ի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված