ԱԺ-ում բարձրացվեց Երևան-Արտաշատ ճանապարհի հարցը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե երբ է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սյունիքն ընդգրկող ճանապարհահատվածի կառուցումը սկսվելու: Նա ասաց, որ նախկինում նախատեսված էր բետանապատել, իսկ հիմա փոխվել է և պիտի ասֆալտապատում իրականացվի: Նա նաև հարցրեց, թե արդյոք մրցույթն արդեն իրականացվել է, և որ կազմակերպությունն է շահել սա:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոյանը պատասխանեց, որ մոտ 40 կիլոմետրի համար մրցույթն արդեն հայտարարված է, այն անցկացվել է, սակայն արդյունքները դեռ չեն հայտարարվել, մյուս հատվածների վերաբերյալ քննարկվում է մասնավոր կազմակերպությունների հետ:
Պատգամավորը այնուհետ հարցրեց, թե տեղական աշխատուժը, տեղական հումքը ներդրում կունենա այդ պայմանագրերի մեջ: Նա հիշեցրեց նաև, որ Երևան-Արտաշատ ճանապարհը շրջանառության հանձնվեց նախորդ տարի, սակայն հետո փակվեց ու շրջանցիկ ճանապարհով է ուղևորությունն իրականանում՝ կամուրջների միջոցով, և հիմա շատ դժվար է այդ շրջանցիկ ու ոչ ասֆալտապատ ճանապարհահատվածովով երթևեկելը:
Նախարարը պատասխանեց, որ մակուրջների շինարարությունն արդեն սկսված է, ու հնարավոր չէ էտապներով կառուցումն իրականացնել, իսկ ժամկետների մասին խոտացավ գրավոր հայտնել, թե երբ կլինի: