21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչ է նշանակում խաչը

Խաչը խորհրդանշում է մեր փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս Երկնքի Արքայությունը, որը Քրիստոս բացեց մեզ համար, ստորին կողմը՝ դժոխքի ավերումը, որով Աստվածորդին փրկեց մեռածների հոգիները, աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը, որ ստանում ենք ապաշխարությամբ:

Այգեստանցի աշակերտներն ինչու՞ են դասադուլ արել

Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, աշակերտները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի տնօրենի ցուցաբերած վերաբերմունքից: Henaran.am-ի հետ զրույցում զրույցում  երեխաների ծնողներից մեկը, ով  չցանկացավ ներկայանալ, նշեց՝ երեկ դպրոցում տնօրենի ընտրություն է եղել: Գործող տնօրենը վերընտրվել է, ինչը չի գոհացրել որոշ աշակերտների: Վերջինս շեշտեց՝ ամբողջ դպրոցը չէ, որ մասնակցել է դասադուլին: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև  հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է […]

30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։ 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար  ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում […]

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին:

Մեզանից պահանջվում է քաջություն

Մեզանից պահանջվում է քաջություն՝ պայքարելու համար, ոչ թե պարտադիր հաղթելու, ազդարարելու, այլ ոչ թե պարտադիր դարձի բերելու: Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի՝ հոկտեմբերի 23-ի քարոզը, որը նա արել է մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը և դրանից հետո, Սբ. Պետրոսի հրապարակում, իր աշխատասենյակի պատուհանից: Մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը  Բարի´ առավոտ, սիրելի´ եղբայրներ և քույրեր: Այսօրվա Սբ. Պատարագի […]

Դոլարն ու եվրոն թանկացան

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 475.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.54 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 580.65 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (նվազել է […]

Վայրագություններ Սիրիայում․ ահաբեկիչները հատուկ նշան են բռնում երեխաներին /վիդեո/

Սիրիայում ահաբեկիչները շարունակում են իրենց վայրագությունները։ 9 տարեկան երեխային վիրավորել է ահաբեկիչ-դիպուահարը, նա հատուկ նշանառության տակ է առել երեխային։ Տղան հիվանդանոցում մահացել է։ Ահաբեկիչները սպանում են երեխաներին՝ բնակիչներին ահուսարսափի մեջ պահելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված