21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աբսուրդ է, որ փոխնախարարի համար կարելի է հեռախոս գնել

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, հետաքրքրվեց, թե արդյոք հարկատուների հաշվին են բոլոր փոխնախարարների համար հեռախոս գնում՝ հիշեցնելով կառավարության նիստերից մեկը, որտեղ ԱԳ փոխնախարարի բջջային հեռախոսի հարցը ևս կար օրակարգում: «Կառավարության նիստերից մեկում զավեշտալի դեպք եղավ, որ քննարկվում էր փոխնախարարներից մեկի համար բջջային հեռախոս գնելու հարցը, դուք իրավացիորեն զարմացաք, պարոն վարչապետ, զարմացաք ու ասացիք, որ չհասնեն նիստ նման հարցերը: Հարց է ծագում լոգիկայի վերաբերյալ՝ ինչպե՞ս են ծախսեր կատարում մեր չինովնիկները, ինձ համար բացահայտում էր, որ կարելի է չինովնիկի համար հեռախոս գնել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Արզումանյանը հիշեցրեց, որ 18 նախարարություն կա, եթե յուրաքանչյուր փոխնախարարի համար հեռախոս գնվի պտբյուջեից, այն էլ ամենայն հավանականությամբ «Այֆոն-7», ուստի առաջարկեց, որ վարչապետը հանձնարարի, որ նման ծախսերի հետ կապված ռևիզիա կատարվի:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Թյուր տեղեկություններ են ձեզ հասել, որևէ մեկը հեռախոս չի գնել փոխնախարարի համար, մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը թույլատրված է նրան օգտագործել»,-մանրամասնեց նախարարը: Արզումանյանն արձագանքեց, որ խնդրի մասին տարբեր լրատվամիջոցներից էր իմացել, ու իր համար աբսուրդ էր, որ փոխնախարարի համար կարելի է հեռախոս գնել, ուստի օգտագործել է հարթակը՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ