07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թող գան աշխատեն, արարեն, ասեն, ոչ թե միայն դատարան տան».Գյումրիում բոյկոտը շարունակվում է

Այսօր Գյումրու քաղաքապետարանը  բաց քննարկում էր կազմակերպել քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների վերաբերյալ։ Քննարկման առաջին օրը հրավիրվել էին  ՏԻՄ ընտրություններին 6 տոկոսի շեմը հաղթահարած՝ ԳԱԼԱ, Բարգավաճ Հայաստան և Հայկական Վերածնունդ  կուսակցություններին։

3 ժամ  քաղաքապետը, խորհրդականներն ու տեղակալները սպասեցին, բայց  ոչ մի կուսակցությունից հարկ չհամարեցին ներկայանալ։ Նշենք, որ սա արդեն երկրորդ  բոյկոտն է։ Կուսակցությունները չէին մասնակցել նաև  ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու անդրանիկ նիստին։ Թեև   Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ հայտարարությունից բացի հեռախոսազանգերով քննարկան օրվա, ժամի օրակարգի վերաբերյալ տեղեկացվել են բոլոր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները:

«Մենք աշխատում ենք եւ աշխատում ենք ազնիվ, անաչառ, ճիշտ, թափացնցիկ. միայն հոդվածներ գրելով տարբեր թերթերի մեջ, տարբեր վարկաբեկումներով` որեւէ բանի մենք չենք հասնի, մարդիկ թող գան նստեն, թասիբն ու նամուսը ստեղ պահեն։ Եթե Գյումրեցին ընտրել է , թող գան մասնակցեն, կուսակցությունները ընդգրկվել են  ավագանու մեջ, թող մասնակցեն, հանձնաժողովներ են   կազմվում, գան ներառվեն։ Հորդորում եմ, գան աշխատեն։ Բոյկոտն էլ քաղաքական ճանապարհ է, հարթակ են ստեղծում, որ ապրիլ ամսին փրկիչներն ու մարգաները նորից գան ընտրություններին մասնակցեն» ,- նշեց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետը նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխմանն ու տարբեր հայցերով դատական վարույթներին, բայց նշեց, որ  դա չի խանգարում, որ կուսակցությունները փորձեն աշխատել։

«Թող գան աշխատեն, արարեն, ասեն, ոչ թե միայն դատարան տան։ Դա մեզ հետ կապ չունի, մեր աշխատանքների հետ կապ չունի, ես արդեն 3-րդ քայլն եմ արել, ես հորդորել եմ եւ որեւէ մեկին չեմ վիրավորել, միայն վարկաբեկող հոդվածներով մենք ոչ մի բանի չենք հասնի, ոչ թե գնան վարչական, Սահմանադրական դատարան, Եվրոդատարան»։

Քննարկումները նախատեսված են, որ  կուսակցությունները ևս  ներկայացնեն իրենց առաջարկները, որոնք նույնպես կներառվեն Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի մեջ։ Առաջարկներ կարող են ներկայացնել ոչ միայն  ընտրություններում 6 տոկոսը հաղթահարած կուսակցությունները, այլ բոլոր կուսակցությունները։ Առաջիկա օրերին  Սամվել Բալասանյանը նաև  հանդիպելու է ՀՅԴ, Ալյանս,  Գյումրեցու ոգի, Համախմբում, Գործարար կուսակցության ներկայացուցիչների հետ։ Իսկ նոյեմբերի 1-ին նախատեսվում է հանրային լսումներ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ