28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բացահայտումները ձևական են. Աշոտ Մելիքյան /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտելու 2016 թվականի երրորդ եռամսյակում տեղի ունեցած դեպքերը:

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց , որ դեպքերի թիվն աճել է. «Հիմնական դեպքերն, այս եռամսյակում,  գրանցվել են հուլիսյան դեպքերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավումը զուգորդվել է ԶԼՄ ների ներկայացուցիչների նկատմամբ լայնամասշտաբ բռնություններով եւ օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով: Արձանագրվել է ֆիզիկական բռնության 5 դեպք, որի ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր: ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների թիվը հասել է 16-ի, իսկ տեղեկատվություն ստանալու եւ այն տարածելու իրավունքի 9 խախտում է գրանցվել»:

Աշոտ Մելիքյանը հատկանշական է համարում, որ հուլիսյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց, ՀՔԾ-ն սկսեց ակտիվ գործունեություն իրականացնել. «ՀՔԾ սկսեց բացահայտումներ անել ու դրանք կապված էին նաեւ նախորդ տարվա էլեկտրիկ Երեւանի դեպքերի հետ: Մեղադրանք է սակայն ներկայացվել միայն 4 ոստիկանի, այնինչ տուժող էին ճանաչվել 20 լրագրող եւ օպերատոր: Իսկ հուլիսյան դեպքերից հետո մեղադրանք է առաջադրվել 8 անձի: Այս քայլերը ամենեւին համարժեք չեն բռնությունների ծավալներին»:

Այս ամենը Խոսքի ազատության կենտրոնը համարում է ձեւական:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ