28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ը մինչև հիմա դաշտում է. Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին

«Ես չեմ ցականում էս գլխից կանխավ գուշակումներ անել, թե ինչ կլինի, և ոչ էլ ակնկալում եմ, որ ժամեր անց, մեկ օր հետո ինչ-որ մեկն արձագանքի: Իհարկե, քայլեր կլինեն, մոտեցումներ կլինեն, և քննարկումներ կլինեն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան որևէ անրաձագանքներ իրենց արած հայտարարությունից հետո:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարությամբ նշել է, որ 2017 թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը:

Ինչ վերաբերվում է իշխանության հայտարարությանը, թե ՀԱԿ-ը քաղաքական դաշտում մարած կուսակցություն է և լուրջ ազդեցություն չունի, Լ. Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի մարած լինելու վերաբերյալ հայտարարությունները իշխանությունն անում է դեռ 2008 թվականից, սակայն իրենց կուսակցությունը մինչև հիմա դաշտում է: Հարցին, թե ՏԻՄ ընտրություններում ոչ մի տեղ չհաղթելը չի՞ վկայում ՀԱԿ-ի մարած լինելու մասին, պատգամավորը պատասխանեց.«Ես խորհուրդ կտայի, որ ով մի քիչ քաղաքականությունից հասկանում է, այդ ընտրությունների վրա ոչինչ չկառուցել, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ այնտեղ կուսակցությունների ընտրություն չի եղել, և այդ ընտրությունները ոչ մի կապ չունեն կուսակցությունների ռեյտինգի հետ:

Դրանք ավելի շատ կապված են այն բանի հետ, թե քաղաքապետի թեկնածուն ինչ հզորություն է ունեցել, հատկապես նյութական ծառայությունների առումով: Այդ հղումները ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա բացարձակապես անիմաստ են»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ