08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բանակցություններում նոր բան չի լինի․Մանոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, ասաց, որ թեեւ այցը նպատակ ուներ ղարաբաղյան հարցը, սակայն բանակցություններում նորություն չի լինի:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ թեեւ համանախագահները լավատես են, որ ԱԳ նախարարները կհանդիպեն, բայց նախարարների հանդիպմանը դժվար թե անմիջապես հաջորդի նախագահների հանդիպումը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ կարգավիճակի մասին հայտարարությանը, երբ վերջինս ասել էր, որ բանակցությունների սեղանին ԼՂ կարգավիճակի հարցն է։

«Նա այդ մասին ասաց, երբ հարցրեցին, թե Բաքվում ասել է տարածքներ զիջելու մասին: Ինքն ասաց, որ խոսվում է ամեն ինչի մասին՝ և՛ կարգավիճակի, և՛ փախստականների, և՛ խաղաղապահ ուժերի: Իսկ թե ինչ կարող է լինի «կարգավիճակի հարցը», պարզ է, որ Ղարաբաղի կարգավիճակ ու Ղարաբաղ ասելով իրենք ուրիշ բան են հասկանում, մենք՝ ուրիշ բան։ Ղարաբաղի հարցը պետք է ճշտվի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ